Մամուլ 4 տարի առաջ - 08:15 21-06-2022

Ընտրական օրենսգիրքը «ձևելու» են ՔՊ-ի «հագով» .Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանությունները ծավալուն փոփոխություններ են նախատեսում Ընտրական օրենսգրքում, ավելի ճիշտ՝ ԸՕ-ն «ձեւելու» են ՔՊ-ի «հագով»։ Առաջարկվող փոփոխություններից մեկով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը որոշել են «Հայլուրի Հայաստանով» ուղղորդել ընտրողին։ Եթե գործող օրենսդրության պահանջն է, որ ԱԺ-ի եւ 70 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ հանրային ռադիոն եւ հեռուստատեսությունը «պարտավոր են» հեռարձակել ընտրություններին մասնակցող կուսակցությունների (դաշինքների) նախընտրական ծրագրերի մասին հաղորդումներ կամ թողարկումներ՝ «ապահովելով անկողմնակալություն, հավասարակշռվածություն, գնահատականներից զերծ տեղեկատվություն եւ հավասար պայմաններ», ապա ՔՊ-ական նոր նախագծի հեղինակներն օրենսգրքից հանում են ընդդիմությանը լուսաբանելու պարտադիր պահանջը՝ թողնելով միայն «ընտրությունների ժամանակ հանրային ռադիոն եւ հանրային հեռուստատեսությունը ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական ծրագրերի մասին հաղորդումներ կամ թողարկումներ հրապարակելիս պարտավոր են ապահովել անկողմնակալություն, հավասարակշռվածություն, գնահատականներից զերծ տեղեկատվություն եւ հավասար պայմաններ»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին