Ներքին 4 տարի առաջ - 20:43 01-03-2022

Իսրայելյանի հագով նոր պաշտոն են կարել

ԵՊՀ նախկին պրոռեկտոր Արթուր Իսրայելյանի համար նոր պաշտոն է հորինվել։ ԵՊՀ-ի մեր աղբյուրները Oragir.news-ին տեղեկացնում են, որ Իսրայելյանը նշանակվել է ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խորհրդականի պաշտոնում։

Բանն այն է, որ ԵՊՀ-ում նախկինում երբևէ նման հաստիք չի եղել, Իսրայելյանը առաջինն ու միակն է այդ պաշտոնում։ Մեր աղբյուրը նաև փոխանցեց, թե ինչ հանգամանքներում է Իսրայելյանը նշանակվել այդ պաշտոնին։

Ըստ աղբյուրի՝ Իսրայելյանի նշանակմանը միջնորդել է ԿԳՄՍ նախկին նախարար, ներկայումս վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, սակայն նա իր կամքը Հովհաննիսյանին միջնորդավորված է հասցրել, քանի որ Հովհաննես Հովհաննիսյանի և Արայիկ Հարությունյանի հարաբերությունները մեղմ ասած լավ չեն, բայց և Հովհաննիսյանը չի համարձակվել կրկին առճակատվել Արայիկ Հարությունյանի հետ և գտել է 3-րդ ճանապարհ․ նոր պաշտոն է հորինել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին