Ներքին 4 տարի առաջ - 12:30 18-06-2022

ՀՀ ՄԻՊ-ը Վաշինգտոնում ներկայացրել է մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում

Քրիստիննե Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) ներկայացուցիչների և Դեմոկրատիայի ազգային հիմնադրամի (NED) նախագահ Դեմիոն Ուիլսոնի հետ։

Ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների վիճակը Հայաստանում, ինչպես նաև այն հիմնական ուղղությունները, որոնցով Պաշտպանի հաստատությունն աշխատում է։

Դեմիոն Ուիլսոնը հետաքրքրվել է ժովրդավարական բարեփոխումների ընթացքի ու դրանց մարտահրավերների վերաբերյալ Պաշտպանի կարծիքով։ Ուիլսոնը շեշտել է, որ տպավորված է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն առաջ մղելու Հայաստանի հետևողականությունից՝ չնայած, որ երկիրն անցել է պատերազմի ու այլ դժվարություններով։

Զրուցակիցների հարցերին ի պատասխան Քրիստիննե Գրիգորյանը մանրամասնել է հումանիտար հարցերով, կանանց տնտեսական ու քաղաքական հզորացման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու անկախ կյանքի ապահովման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ուղղություններով ՄԻՊ հաստատությնա կողմից կատարվող աշխատանքները։ Զրուցակիցները հետաքրքրվել են նշված ուղղություններով առկա հիմնական մարտահրավերներից, հաստատության ռեսուրսների առկայությունից։

Քրիստիննե Գրիգորյանը գոհունակությամբ է նշել խնդրահարույց ուղղություններով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ներառյալ՝ պատասխանատու մեդիայի գործընկերների հետ համագործակցության որակի մասին։ Կողմերը նախանշել են կոնկրետ խնդիրներ, որոնց ուղղությամբ ամերիկյան գործընկերներն իրենց աջակցության պատրաստակամությունն են հայտնել՝ ներառյալ ընթացիկ ու նոր մեկնարկող ծրագրերի շրջանակներում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին