Ներքին 4 տարի առաջ - 09:14 18-06-2022

Ինչ են հայտարարագրել Աննա Վարդապետյանն ու նրա ամուսինը

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին հավակնող, ՀՀ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը վերջին հայտարարագիրը ներկայացրել է 2022 թ.-ի մայիսի 30-ին։

Որպես անշարժ գույք՝ Վարդապետյանը հայտարարագրել է Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող բնակարանի իր բաժնային մասը։ Ավտոմեքենա, արժեթղթեր, փոխառություններ, բանկային ավանդներ, թանկարժեք իրեր խորհրդականը չի հայտարարագրել։ 2021 թ․-ին բանկային հաշիվների մնացորդները կազմել են 41 հազար դրամ, 620 հազար դրամ, և 15 եվրո, 2021 թ․-ի վերջին այդ հաշիվները եղել են համապատասխանաբար 54 հազար, 160 հազար դրամ և 15 եվրո։

Միաժամանակ տարեսկզբին նա տնօրինել է 1,5 մլն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 4,5 մլն դրամ։ Տարվա ընթացքում Վարդապետյանի եկամուտները կազմել են 14 մլն դրամ, որից շուրջ 10,5 մլն դրամը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ որպես աշխատանքի դիմաց վարձատրություն, 624 հազար դրամը՝ ԵՊՀ-ից և 3 մլն դրամը՝ Էյջ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանից ստացված փոխառություններն են եղել։ Նա նաև հայտարարագրել է 3 մլն դրամի ծախսը, որն ուղղվել է անշարժ գույքի վերանորոգմանը։

Վարդապետյանի ամուսինը՝ Մամիկոն Գևորգյանը, 3 բնակարան է հայտարարագրել՝ Երևանի Արաբկիր համայնքում, որոնցից 2-ի միանձնյա սեփականատերն է, իսկ մի անշարժ գույքը բաժնային սեփականություն է։ Գևորգյանը հանտարարագրել է 2007 թ․-ի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։ 2021 թ․-ի սկզբին Գևորգյանը հայտարարագրել է 3 բանկային հաշիվ, որոնց վրա եղել է 155 հազար դրամ, 3000 դոլար և 3292 եվրո։ Տարեվերջին այդ հաշիվները կազմել են համապատասխանաբար 12 հազար դրամ, 2514 դոլար և 2773 եվրո։ Միաժամանակ տարեսկզբին նա տնօրինել է 4,5 մլն դրամ կանխիկ դրամական միջոցների, որոնք տարեվերջին փոփոխության չեն ենթարկվել։ Գևորգյանը հայտարարագրել է նաև 3 մլն 553 հազար դրամ եկամուտ, որը նա ստացել է «Ռուսալ Արմենալ» ընկերությունից, ինչպես նաև շուրջ 51 հազար դրամ Էյջ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի փոխառություններից ստացված եկամուտ։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը