Ներքին 4 տարի առաջ - 13:46 23-04-2022

Ինչ են հայտարարագրել Արթուր Վանեցյանը, նրա կինն ու զավակները




Oragir.news-ը շարունակում է ներկայացնել շաբաթվա ընթացքում աչքի ընկած պետական պաշտոնյաների, քաղաքական ու հասարակական գործիչների հայտարարագրերը։

Այս անգամ ներկայացնում ենք ապրիլի 17-ից Ազատության հրապարակում նստացույցի դուրս ելած «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարագիրը։

ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով Վանեցյանը վերջին հայտարարագիրը ներկայացրել է 2021 թ.-ի հոկտեմբերի 26-ին։ Նա հայտարարագրել է Արաբկիր համայնքում մեկ բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, որը ձեռք է բերվել 2014 թ.-ին։

Հայտարարագրում նշվում է նաև Կենտրոն համայնքում գտնվող նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինությունների մասին, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում։

Վանեցյանը նաև հայտարարագրել է 2020 թ.-ի արտադրության RANGE ROVER մակնիշի մեկ ավտոմեքենա։

Հատկանշական է, որ պատգամավորը չի հայտարարագրել թանկարժեք գույք, բանկային ավանդներ։

Հայտարարագրման պահին նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 7 մլն 22 հազար դրամ, միաժամանակ կանխիկ դրամական միջոցները կազմել են 10 մլն դրամ և 25 հազար դոլար։

Եկամուտներ բաժնում ԱԱԾ նախկին ղեկավարը հայտարարագրել է Ազգային անվտանգության ծառայությունից ստացվող 2 մլն 221 հազար դրամ կենսաթոշակը։

Պաշտոնի ստանձնման օրվա դրությամբ՝ նա վերցրել է 2 վարկային փոխառություն, որոնցից մեկի մայր գումարը կազմել է 31 հազար 588 դոլար, մյուսինը՝ 7 հազար 325 դոլար։

Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը, հայտարարագրել է 2006 թ.-ին նվիրատվությամբ ստացած ամառանոցը, որը գտնվում է Երևանի Շենգավիթ համայնքում, 2017 թ.-ին հիմնված ընկերությունում (անվանումը չի նշվում) 100 հազար դրամ արժողությամբ արժեթղթերը։ Հայտարարագրման պահին նրա բանկային հաշվի դրամական միջոցները կազմել են 80 հազար դրամ, իսկ կանխիկ միջոցները՝ 800 հազար դրամ և 2 000 դոլար։

Վանեցյանի 3 անչափահաս զավակներից մեկը՝ Արտյոմ Վանեցյանը, հայտարարագրել է 4 հազար դոլար և 800 հազար դրամ կանխիկ դրամական միջոցներ։ Մյուս 2 զավակները ոչինչ չեն հայտարարագրել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում