Ներքին 4 տարի առաջ - 09:47 26-08-2022

Ինչ են հայտարարագրել Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը և նրա կինը

Ներկայացնում ենք Երևանի քաղաքապետի թեկնածու, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը։ Փոխվարչապետի պաշտոնից Ավինյանն ազատվել է 2021 օգոստոսի 2-ին, հայտարարագիրը ներկայացրել է 2021 թ-ի հոկտեմբերի 26-ին։

Որպես անշարժ գույք Ավինյանը հայտարարագրել է հողամասի վրա կառուցված ավտոտնակ՝ Երևանի Կենտրոն համայնքում, բայց բնակարան չի հայտարարագրել։ Տրանսպորտային միջոց Ավինյանը չի հայտարարագրել։ Փոխարենը նրա կինն է 2020 թ-ի տարեկան հայտարարգրում հայտարարագրել 2020 թ-ի մայիսի 13-ին գնված RANGE ROVER EVOQUE մակնիշի ավտոմեքենան։ ՄԻնչ այդ, 2018 դեկտեմբերին Ավինյանի կինը ձեռք է բերել նաև 2011 թ-ի արտադրության MITSUBISHI մակնիշի ավտոմեքենա։

Արժեթղթեր, հանցնված կամ վերցրած փոխառություններ , թանկարժեք իրեր ոչ Ավինյանը, ոչ կինը չեն հայտարարագրել։ Պաշտոնը դադարեցնելիս Ավինյանի բանկային հաշիվը կզմել է 1 մլն 652 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները բացակայում են։ Իսկ կնոջ բանկային հաշվին եղել է 1 մլն 99 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցներ ամուսինները չեն հայտարարագրել։
Փոխարենը Ավինյանը նաև կրիպտոարժույթ է հայտարարագրել, մասնավորապես 2. Bitcoin, և 0.01 Ethereum։ Աշխատավարձը, որը միակ հայտարարագրված եկամուտն է, կազմել է 19 մլն 156 հազար դրամ։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը