Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:28 13-06-2022

Ինչ են հայտարարագրել Արամ Վարդևանյանն ու նրա կինը

ԱԺ պատգամավոր, «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Արամ Վարդևանյանը պատգամավորական մանդատը ստանձնել է 2021 թ․-ի օգոստոսին, որից 2 ամիս անց ներկայացրել է հայտարարագիր։

Նա հայտարարագրել է մեկ բնակարան՝ Կենտրոն համայնքում գտնվող բազմաբնարական բնակելի շենքում, 2016 թ-ին թողարկված TOYOTA մակնիշի ավտոմեքենա։ Վարդևանյանը հայտարարագրել է նաև 2018 թ-ին իր հիմնած ընկերության բաժնեմասը։ 2021 թ-ին նա ունեցել է 20 000 դոլարի բանկային ավանդ։ Հայտարարագրած երկու բանկային հաշիվներից մեկի մնացորդը կազմել է 468 հազար դրամ, մյուսինը՝ 20 հազար 500 դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 14,5 մլն դրամ և 7 հազար դոլար։ Տարվա ընթացքում նրա հայտարարագրած եկամուտները ընդհանուր առամամբ կազմել են 15 մլն 931 հազար դրամ և 506 դոլար, որից Ջեյ Փի փաստաբանական գրասենյակից ստացել է 1,5 մլն դրամ 6,3 մլն դրամ և 6 մլն դրամ, 506 դոլարը՝ Էվոկա բանկից, շուրջ 2 մլն դրամը API-Bank Syst Credit part YEREVAN AM 784133 բանկից ստացած եկամուտներն են։

Վարդևանյանին են պատկանում Ջեյ-Փի փաստաբանական գրասենյակի բաժնետոմսերի 82 տոկոսը։ Ընդ որում ՝ գրասենյանկի կառավարիչը Վարդևանյանի կինն է՝ Արև Ուդումյանը, ով 2021-ին հայտարարգրել է 2007 թ-ի արտադրության HONDA մակնիշի ավտոմեքենա, 2019 թ-ին՝ նվիրատվություն ստացած 4,2 մլն դրամի թանկարժեք զարդերը։ 2021 թ-ին նրա հայտարարագրած բանկային 4 բանկային հաշիվների մնացորդները կազմել են մոտավորապես 200 հազար դրամ, 1,180 դոլար, 328 եվրո և 7,2 մլն դրամ։ Միաժամանակ Ուդումյանը հայտարարգրել է 3 մլն դրամ և 4000 դոլար կանխիկ դրամական միջոցներ։

Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը կազմել է 4,8 մլն դրամ, որից 3,5 մլն դրամը Ուդումյանին ամուսնու կողմից փոխանցված գումարն է, ԱյԴի բանկից նա ստացել է 996 հազար դրամ, իսկ Գլոբբինգ շիփփինգ ՍՊԸ-ից՝ 100 հազար դրամ։
adv_banner

Ամենից շատ դիտված

11:02 Ադրբեջանցիների ոչ սպորտային պահվածքը՝ հայ մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ
17:48 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ մահացածն ու վիրավորները մասնակցում էին հարսանեկան արարողության․ shamshyan.com
13:30 ՀՀ ԶՈւ-ին արգելված է Երասխով դեպի Վայոց ձոր տեղաշարժը. ՊՆ-ից չեն արձագանքում
14:00 Արմավիրում ծիրան հավաքելու գնացած հնդիկները բերման են ենթարկվել
21:34 Բա հիմա ավտոյի մեջ ո՞նց ենք բուղաչա ուտելու․ մգացված ապակիներով մեքենաների նկատմամբ «ռեյդեր»-ը շարունակվում են․ shamshyan.com
17:56 Հայաստանում հանգստանալը դարձել է թանկ հաճույք, գյումրեցիները նախընտրում են Քոբուլեթին. զբոսավար
22:30 Մեր անվտանգության թիվ 1 պատասխանատուն վարչապետն է, բայց Հայաստանը ծախում է․ հարցում
12:02 Արթուր Աբրահամը Մայք Թայսոնին հայկական կոնյակ է նվիրել
12:52 Կարապետ Պողոսյանն այս պահին տանն է, հատուկ  հսկողության տակ
09:00 Ի՞նչ կստանա Հայաստանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու արդյունքում