Ներքին 4 տարի առաջ - 18:05 17-06-2022

Պավել Մանուկյանին համապատասխան բժշկական հիմնարկում օգնություն չտրամադրելը հավասարազոր է խոշտանգման․ ահազանգում է կինը

Պավել Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանը դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին եւ ՀՀ արդարադատության նախարարին՝ գրելով․

«Պավել Մանուկյանը ունի լուրջ առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են ազատազրկման ձևով պատիժը կրելու հետ, սակայն սույն թվականի մայիսի 28-ից նրան պահում են «Նուբարաշեն» կալանավայրում:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը արդեն մի քանի օր է պաշտոնապես տեղեկացված է Պավել Մանուկյանի առողջական խնդիրների մասին, սակայն համապատասխան միջոցներ չի ձեռնարկում Պավել Մանուկյանին բժշկական օգնություն տրամադրելու համար: Պավել Մանուկյանին համապատասխան բժշկական հիմնարկում օգնություն չտրամադրելը հավասարազոր է խոշտանգման:

Հրապարակավ դիմում եմ մարդու իրավունքների պաշտպանին և պետական լիազոր մարմինների պաշտոնյաներին՝ պահանջով` Պավել Մանուկյանին հիվանդանոցային պայմաններում անհապաղ բժշկական օգնություն տրամադրելու միջոցներ ձեռնարկելու համար: Իմ և Պավել Մանուկյանի կողմից բարձրաձայնված պահանջի լուծումը անտեսելը հնարավոր է հանգեցնի անդառնալի հետևանքի` խոշտանգման հիմքով իշխանության կողմից անգործության դրսևորմամբ մարդուն կյանքից զրկելու դիտավորությանը:

Պավել Մանուկյանի կին` Մարինե Մանուկյան

17 հունիս 2022 թ.»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին