Մամուլ 4 տարի առաջ - 08:31 17-06-2022

Աննա Վարդապետյանի թեկնածության առաջադրումը գլխավոր դատախազի պաշտոնում անակնկալ է եղել անգամ ՔՊ-ի համար. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Աննա Վարդապետյանի թեկնածության առաջադրումը գլխավոր դատախազի պաշտոնում անակնկալի է բերել անգամ ՔՊ-ական պատգամավորներին։ Երբ ՔՊ խմբակցության չաթում պատգամավորներին տեղեկացրել են, որ հունիսի 16-ին հանդիպելու են այդ աղջկա հետ, ով գլխավոր դատախազի թեկնածուն է, շատերը նույնիսկ տեղը չեն բերել, թե ով է նա։
Հետաքրքրվել են եւ պարզել, որ նա հանրությանը հայտնի է Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեցի գործով քննիչին սկանդալային ու անօրինական հրահանգ իջեցնելու պատմությամբ: Եվ չնայած անցած տարիներին դատախազի թեկնածուների հետ օրենսդիրների հանդիպումն անցնում էր անշլագ մթնոլորտում, բոլորը ներկա էին լինում, երեկ ՔՊ խմբակցության մոտ կեսը ներկա չի եղել Վարդապետյանի հետ հանդիպմանը:
Իսկ փակ հանդիպումն ավելի շատ ճանաչողական բնույթ է կրել, թեկնածուն իր կենսագրականն է ներկայացրել, խոստացել է անաչառ ու անկաշկանդ լինել: Իսկ դատախազական եւ իրավապահ համակարգում ուղղակի խուճապ է՝ Վարդապետյանի անփորձությունը եւ կամակատարությունը կարող են մեծ ավերածությունների պատճառ դառնալ։ Գործող դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 16-ին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում

Ձեզ գուցե հետաքրքրի