Ներքին 4 տարի առաջ - 17:10 15-06-2022

Ալեքսանդր Ազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել

Oragir.news-ի տեղեկություններով` արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի դեմ։

Ավելի վաղ գրել էինք, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը մտերիմ շրջապատում «գլուխ է գովել», թե արդարադատության նախարարին հանձնարարել է վարույթ հարուցել Ազարյանի դեմ, եւ ահա նախարարությունում հարուցել են Ջհանգիրյանի սպասած կարգապահական վարույթը։

Նշենք, որ նրա դեմ կարգապահական վարույթ հարուցելու պատճառը միության վերջին հայտարարությունն էր՝ ուղղված միջազգային կառույցներին, որով հայցում են նրանց աջակցությունը Հայաստանում դատավորների և դատարանների նկատմամբ ճնշումների կանխարգելման հարցում։