Արտաքին 4 տարի առաջ - 13:31 15-06-2022

Իրանի աշխատանքի նախարարը հրաժարական է տվել

Իրանի աշխատանքի, սոցիալական ապահովության և կոոպերատիվների նախարար Հոջաթոլլա Աբդոլմալեքին երեքշաբթի հրաժարական է տվել, հաղորդում է IRIB հեռարձակող կորպորացիան։

«Աշխատանքի նախարարի հրաժարականն ընդունել է (Իրանի) նախագահ Էբրահիմ Ռայիսին»,- լուրը մեկնաբանել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադարի Ջահրոմին։ Նա նաև նշել է, որ «սա հրաժարականի նրա երկրորդ դիմումն է»։

Ջահրոմիի խոսքով, «Աբդոլմալեքին կշարունակի աշխատել կառավարությունում՝ որպես նախագահի խորհրդական»։ Նախարարի որոշման պատճառը չի նշվում։

Աբդոլմալեքին պաշտոնապես աշխատանքի նախարար է նշանակվել 2021թ․-ի օգոստոսի 25-ին, երբ նրա թեկնածությունը հաստատվել է Իրանի Մեջլիսի կողմից։ Նա Ռայիսիի նախարարների կաբինետի առաջին նախարարն է, որը հրաժարական է տվել:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին