Արտաքին 4 տարի առաջ - 10:42 15-06-2022

Վրաստանի նախագահը հայտարարել է երկրի նկատմամբ Բրյուսելի բացասական տրամադրվածության մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Բրյուսել կատարած այցի ժամանակ բախվել է «ծանր պատկերի» և «խափանված գործի», որը ենթադրում է, որ Ուկրաինայի և Մոլդովայի հետ «Ասոցացված եռյակում» Վրաստանը առաջատար դիրքից տեղափոխվել է վերջին հորիզոնական։

Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան անցած տարի անցել են Եվրամիության հետ համագործակցության նոր՝ «Ասոցացված եռյակի» ձևաչափի: Բաթումիում կայացած միջազգային համաժողովի արդյունքներով երեք երկրների նախագահները հռչակագիր են ստորագրել, որով ևս մեկ անգամ հաստատել են ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու իրենց մտադրությունը։ Բոլոր երեք երկրներն էլ այս տարի, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին, դիմել են Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Վերջերս Եվրախորհրդարանը ընդունել է «Վրաստանում ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության խախտում» բանաձևը, որում քննադատության է ենթարկվում «Վրացական երազանքի» կառավարությունը՝ լրատվամիջոցների ազատության հետ կապված իրավիճակի համար։ Փաստաթղթում նաև կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։

«Բրյուսելում ես բախվեցի, այսպես ասած, «խափանված գործի»: Անցած տարի ստորագրած «Ասոցացված եռյակի» հռչակագիրը, որը ստորագրվել էր մեր նախաձեռնությամբ, կարևոր էտապ էր: Այն ժամանակ պարզ էր, որ առաջատարը Վրաստանն է: Սակայն, մեկ տարի անց, Վրաստանը տեղափոխվում է վերջին հորիզոնական, որը դրսևորվեց տարբեր ուղղություններով, և դրանցից առաջինը Եվրախորհրդարանի կողմից բանաձևի ընդունումն էր»,- ճեպազրույցում ասել է Զուրաբիշվիլին՝ հավելելով, որ Բրյուսելում «բավականին ծանր պատկերի» է բախվել։ Երկրի ղեկավարը քննադատել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը՝ մեղադրելով եվրաինտեգրման գործընթացում անգործություն դրսևորելու մեջ։ Նա ընդգծել է, որ վրացական կողմը «զայրացրել է Եվրախորհրդարանի բոլոր պատգամավորներին» և «բոլոր եվրոպական կառույցներին»։ Ըստ Զուրաբիշվիլիի, եվրոպացի պատգամավորները Վրաստանի հետ կապված բազմաթիվ հարցեր ունեն, և դրա պատճառը նաև «Վրաստանին ոչ հարիր վերաբերմունքն է բարեկամ Ուկրաինայի և նրա ղեկավարության նկատմամբ»։

«Վրացական ավանդույթների համաձայն, երբ մարդն ու երկիրը պատերազմում են, մենք պետք է ըմբռնումով մոտենանք նրանց և ինչ-որ անիմաստ բանավեճի մեջ չմտնենք։ Մենք կարծես թե մոռացել ենք նաև այս ավանդույթը։ Մասնավորապես, պատժամիջոցների վերաբերյալ մոտեցումն ու հռետորաբանությունը նույնպես անհասկանալի է մեր գործընկերներին և առնվազն բնակչության մի հատվածին․ մենք կարծես թե միացել ենք ամենակարևոր ֆինանսական պատժամիջոցներին, բայց միևնույն ժամանակ ասում ենք, որ դա չենք արել»,- հավելել է նախագահը։

Ամենից շատ դիտված

23:41 Ցիլոյով մաֆիոզը ինչ էլ դուրս տա, որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե լեգիտիմ ներկայացուցիչ
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
22:49 Արթիկի փոխքաղաքապետը հեռանում է․ 4 տարի անց են պարզել, որ ՔՊ-ի հետ համակարծիք չեն
21:07 Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան
19:12 Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ
21:52 «Range Rover»-ի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և անցել կարմիր լույսի տակով
19:51 Ալեն Սիմոնյանը մեր պատմության լավագույն ԱԺ նախագահն է եղել. Արսեն Թորոսյան

Ձեզ գուցե հետաքրքրի