Միտք Ներքին 4 տարի առաջ - 09:11 23-05-2022

Ինչ կլինի, եթե ՀՀ-ն մերժի Բրյուսելի առաջարկը

Եթե Ադրբեջանը մերժի Բրյուսելի առաջարկները, ապա ԵՄ երկրները կճանաչեն Արցախի անկախությունը։ Եթե Հայաստանը մերժի Բրյուսելի առաջարկներն ու կրկին նախընտրի Մոսկվայի միջնորդությունը, ապա կիրականանա հակահայկական կանխատեսումը՝ Արցախի դժգույն կարգավիճակի, Սյունիքի միջանցքի և ՀՀ ինքնիշխանության սահմանափակման վերաբերյալ։ Ի՞նչ է քննարկվում Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման ժամանակ։ Այս թեմայով քաղաքական կանխատեսումները, չնչին բացառությամբ, հակահայկական են։

Հակահայկական կանխատեսման մեջ նշվում է, որ հանդիպման ժամանակ ձեռք են բերվելու պայմանավորվածություններ, որոնցից ՀՀ-ն և ժողովուրդը տուժելու են։ Ասում են՝ իբր հանդիպման ժամանակ վերջնական տեսքի է բերվելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, որտեղ հակահայկական դրույթներ են լինելու։ Նկատենք, որ հակահայկական կանխատեսումն ունի հանրային հնարավոր ցնցումները մեղմելու մանիպուլյատիվ էֆեկտ։ Այդպիսով հասարակությանը պատրաստում են ցավոտ զիջումների։ Եթե այդպիսի կանխատեսում լսելուց հետո մարդիկ բուռն չեն բողոքում, ապա ենթադրելի է, որ չեն բողոքի, երբ իրականանա այդ կանխատեսումը։ Չնայած հավելյալ կապացուցվի, որ վարչապետը հակահայկական պայմանագիր ստորագրող է, սակայն ժողովրդի համար անակնկալ չի լինի, մարդիկ հանգիստ կվերաբերվեն, քանի որ այդ մասին վաղուց գիտեին։ Եթե մասամբ իրականանա այդպիսի կանխատեսումը, ապա ժողովուրդը ոչ միայն բուռն չի արձագանքի, այլև փառք կտա, քանի որ կարող էր ավելի վատ լինել։ Իսկ պրոնիկոլական զանգվածը կարող է գովերգել բանագնացին, որ «խիզախորեն դիմադրել է» և հակահայկական որոշ դրույթների տակ չի ստորագրել։ Այս խիզախ դիմադրության ցույցը կարող են նույնիսկ «հարաբերական հաղթանակ» որակել։

Բանակցություններից առաջ հակահայկական փաթեթի կանխատեսումը հասցեագրված է նաև հակառակորդ երկրի հասարակությանը, որը կարող է ոգևորվել և ազգային ձեռքբերում ակնկալել։ Եթե մասամբ իրականանա հակահայկական փաթեթը, ապա կարող են հանդիմանել միջնորդին՝ ենթադրելով, որ Բրյուսելն է պաշտպանել հայերին և հակահայկական դրույթների մի մասը հեռացրել սեղանից։

Կա նաև հայամետ կանխատեսում։ Ըստ այդմ՝ ենթադրելի է, որ Բրյուսելում կողմերն ու միջնորդը պայմանավորվածություն են ձեռք բերելու Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ զորքեր տեղակայելու մասին, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը ստանձնելու են անկախության և ժողովրդավարության 2-րդ փուլի բարեփոխումներ իրականացնելու հանձնառություն։ Այս բարեփոխումների արդյունքում կամրանա երկրների անկախությունը, ու խաղաղություն կլինի մեր տանը։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան