Արտաքին 4 տարի առաջ - 23:28 10-06-2022

Հունաստանի վարչապետն ակնարկել է Թուրքիային, որ ոչ ոք այլևս չի համաձայնի վերանայել Եվրոպայում սահմանները

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հարևան Թուրքիային ակնարկել է, որ Ուկրաինայի իրադարձություններից հետո ոչ ոք այլևս չի համաձայնի Եվրոպայում սահմանների վերանայմանը։ Այդ մասին կառավարության ղեկավարը հայտարարել է Հարավարևելյան Եվրոպայի համագործակցության գործընթացի (SEECP) շրջանակում ուրբաթ Սալոնիկում կայացած գագաթնաժողովի արդյունքներով։ Նրա ելույթը հեռարձակել է հունական EPT3 հեռուստաալիքը։

Միցոտակիսն ուղղակիորեն չի անվանել Թուրքիան, բայց Աթենքում հենց այս երկիրն է մշտապես մեղադրվում ռևիզիոնիզմի փորձերի մեջ, որն արտահայտվում է հունական մի շարք կղզիների, Հունաստանի տարածքային ջրերի, ծովային և երկրի օդային տարածքի նկատմամբ հավակնություններով, ինչպես նաև ռազմական ուժ կիրառելու սպառնալիքներով, եթե Հունաստանը չապառազմականացնի իր կղզիները:

«Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո մենք պետք է հստակ ուղերձ հղենք, որ 20-րդ դարի երրորդ տասնամյակում ոչ ոք չի կարող ընդունել բռնատիրական ռևիզիոնիզմը, որը սպառնում է ոչ միայն միջազգային աշխարհաքաղաքական հավասարակշռությանը, այլև հաստատված սահմաններին, որոնց վրա կառուցված է ժամանակակից աշխարհը։ Պատմությունը չի վերաշարադրվում միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը կամայականորեն կառուցում է այն իր մտքում»,- ասել է վարչապետը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է