Այսօր Կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել ԱԺ արտահերթ նիստ։
Նիստի սկզբում ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրեց ՀԸՀ-ի ներկայացրած թիվ 6 արձանագրությունը, որը վերաբերում է ԱԺ պատգամավոր ընտրված և վաղաժամկետ մանդատը վայր դրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելուն։ Ըստ դրա՝ մանդատը տրվում է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Գայանե Եղիազարյանին։ Համաձայն կանոնակարգի՝ Եղիազարյանը պաշտոնապես երդվեց։