Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:32 11-07-2023

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի


Կյանքից հեռացած ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի փոխարեն ԱԺ այսօրվա՝ հուլիսի 11-ի արտահերթ նիստում մանդատ ստացավ Անուշ Քլոյանը։

ԱԺ փոխխոսնակ ներկայացրեց ԿԸՀ համապատասխան արձանագրությունը, ըստ որի մանդատը բաժին է հասնում Անուշ Քլոյանին: Վերջինս ԱԺ կակոնակարգի համաձայն ԱԺ ամբիոնի մոտից երդվեց:

Անուշ Քլոյանը Մարտի 1-ին անկարգությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի քույրն է, «Մարտի 1»-ի գործով տուժած ճանաչված, ՔՊ-ական դարձած Սարգիս Քլոյանի դուստրն է: Երևանի ավագանու 2018թ.-ի ընտրությունների «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել էր ավագանու անդամ։

Անուշ Քլոյանը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվանից հետո պատգամավորի մանդատ էր ստացել, քանի որ ՔՊ-ի ընտրական ցուցակում նա հերթական համարն էր։ ԿԸՀ-ն Քլոյանի վերաբերյալ որոշում էր կայացրել հունիսի 27-ին:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի