Միտք Ներքին 4 տարի առաջ - 12:31 06-06-2022

Փաշինյանին թույլ չէին տալիս առաջ գնալ հնդիկներն ու ռուսները

Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել էր Սարյան փողոցում անցկացվող գինու փառատոնին՝ մի թեթև խմելու։ Ու նրան «հազարավոր» քաղաքացիներ էին այդ ընթացքում մոտեցել, որ լուսանկարվեն «ժողովրդական վարչապետի հետ»։ Այդ փաստը չէր վրիպել նաև նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի աչքից։ Ու նա չէր դիմացել և իր «բանջարաբոստանային» մտածողությամբ արտահայտվել էր ֆեյսբուքում․ «Վերջին մեկ ժամում վարչապետը երկու մետր է առաջ գնացել: Մարդիկ մոտենում են, նկարվում, զրուցում... Լրիվ 2018-ի ոգին է»,- գրել էր ընդամենը երկու մետր առաջ գնացած վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Ու նորից մարդկանց հիմարի տեղ էր դրել։

Համացանցում արդեն տեսանյութեր ու լուսանկարներ են տարածվում, թե ինչպես է Արայիկ Հարությունյանի մատնանշած այդ վարչապետը շրջապատված մի կողմից՝ տասնյակ «ախռաննիկներով», որոնք հզոր պատնեշ էին ձևավորել նրա շուրջը, որ հանկարծ որևէ անցանկալի «մուկ և ձուկ» արանքից չպլստա, մյուս կողմից՝ հնդիկներով ու ռուս տուրիստներով։

Ա՛յ հենց նրանք էին, որ Արայիկ Հարությունյանի պաշտելի վարչապետին թույլ չէին տալիս մի մետր անգամ առաջ գնալ՝ մոտենալով ու հերթի կանգնած՝ նկարվելով նրա հետ։ Բայց ՔՊ-ականները՝ Արայիկի խելքով ու նրա գլխավորությամբ, դա ներկայացնում էին որպես ժողովրդավարության բացառիկ արտահայտում։ Մինչդեռ իրական ժողովուրդը դրա նախորդ օրը մի քանի փողոց այն կողմ պայքարում էր Արայիկի ու նրա շեֆի՝ Նիկոլի վայրագությունների դեմ ու պահանջում, որ նա ժամ առաջ հեռանա և ազատի մեզ իր «ժողովրդական» ավերածություններից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ