Արտաքին 4 տարի առաջ - 13:22 04-06-2022

Վրաստանում իշխանությունը ոչ եվրոպամետ է, ոչ էլ ռուսամետ՝ «բիձինայամետ» է․ Գախարիա

Վրաստանի ներկայիս, լիովին կոնսոլիդացված իշխանության գլխին Բիձինա Իվանիշվիլին է։ Այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» հիմնադրի նախկին զինակից, նախկին վարչապետ, այժմ «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գեորգի Գախարիան։

Քաղաքական գործիչը կոչ է արել ինքնախաբեությամբ չզբաղվել և գիտակցել, որ նույնիսկ ֆորմալ կառավարության ղեկավար կամ իշխող կուսակցության առաջնորդ այսօր չի կարող լինել, գրում է SOVA-ն։

«Երազանքն» այսօր ոչ եվրոպամետ է, ոչ էլ ռուսամետ, ցավոք, այն նաև վրացամետ չէ։ «Երազանքը» իրենցն է՝ ուզում են իշխանություն ունենալ։ Նրանք բիձինայամետ են։ Այս կառույցն ամբողջությամբ ծառայում է երկրի կոնսոլիդացված իշխանության պահպանմանը»,- ասել է Գախարիան Palitra News-ի եթերում։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
23:56 Ադրբեջանական կողմը հետաձգել է հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը Երևանում
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը