Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 21:30 02-12-2025

Հոմոֆոբ ու եվրոպամետ․ ՔՊ-ականների արձագանքը՝ նույնասեռականների դեմ ատելության քարոզին

Օրերս ՔՊ մի շարք անդամներ ու աջակիցներ թիրախավորեցին հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանին՝ իշխանական լրատվամիջոցներով տարածելով Հովհաննես Իշխանյանի այն լուսանկարը, որում նա պաշտպանում է նույնասեռականների իրավունքները. պատճառն այն էր, որ կիրակի օրը Հովհաննես Իշխանյանը Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «պատարագի» ժամանակ հնչեցրել է Վեհափառի անունը։

Նույնասեռականների իրավունքների պաշտպանության ջատագով ՔՊ-ականները «խաչն են բարձրացնում» մի մարդու, ով ևս կատարել է նույն գործը՝ պաշտպանել է նույնասեռականների իրավունքները։

Oragir.News-ը մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի նախկին ղեկավար, ՔՊ հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանի հետ, որը հարցը լսելուն պես ասաց, որ չի ցանկանում որևէ բան ասել։

«Բարի գիշեր»,- ասաց Ահարոնյանը և ընդհատեց զանգը։

Մենք կապ հաստատեցինք ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հետ՝ հասկանալու, թե ինչպես է նա վերաբերում նույնասեռականների դեմ ՔՊ մի շարք անդամների վերջին օրերի ատելության քարոզին։

Բաթոյանը նշեց, որ չի տեսել այդ ատելության քարոզը։ «Էդ ոնց որոշեցիք՝ դա նույնասեռականների դեմ քարոզ ա։ Առաջինը ես դա չեմ տեսել, ես չգիտեմ՝ ինչի մասին եք հիմա Դուք խոսում, բայց էսպես պատասխանեմ․ ես ցանկացած անձի դեմ ցանկացած ատելության խոսքի վատ եմ վերաբերում ու ցանկացած հիմքով, կապ չունի՝ ինչ հիմք է դա»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ պատրաստ է որևէ կերպ աջակցել Հովհաննես Իշխանյանին, Բաթոյանը պատասխանեց․ «Հովհաննես Իշխանյանին՝ ոչ։ Կարծում եմ՝ Հովհաննես Իշխանյանն իմ աջակության կարիքը չունի, բայց եթե խոսքը ատելության խոսքը, բռնությունը մերժելու մասին է, էդ մասով Դուք գիտեք իմ դիրքորոշումը։ Հետևաբար ես վերահաստատում եմ իմ դիրքորոշումը և իմ մոտեցումը։ Ես ոչ թե Հովհաննես Իշխանյանին են պաշտպանում, այլ եթե Հովհաննես Իշխանյանի նկատմամբ նման բան կա, ես դա բնականաբար դատապարտում եմ»։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ, որը հրաժարվեց հեռախոսազանգով մեկնաբանություն տալուց։ «Ես հեռախոսով մեկնաբանություններ չեմ տալիս»,- ասաց Կարապետյանը։

Մենք կապ հաստատեցինք նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդգար Հակոբյանի հետ, որն անձամբ իր ֆեյսբուքյան էջում թիրախավորել է Հովհաննես Իշխանյանին։

Հակոբյանը նշեց, որ ոչ մեկի չի թիրախավորել, պարզապես իր էջում տեղադրել է այն, ինչի մասին խոսել են։ «Ես ոչ մեկին չեմ թիրախավորել։ Բոլորի իրավունքներն էլ, ես կարծում եմ, պետք ա պաշտպանվի»,- ասաց նա։

Նշենք, որ մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սարգիս Խանդանյանից, Տիգրան Ավինյանից և Արայիկ Հարությունյանից, սակայն մեզ չհաջողվեց կապ հաստատել նրանց հետ։

Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից՝ ճշտելու՝ Մել Դալուզյանին իր անձնական պաշտպանության ներքո վերցնող Փաշինյանն ինչպես է վերաբերում իր թիմակիցների կողմից նույնասեռականների իրավունքների պաշտպանության դեմ ատելության քարոզին, սակայն նրան ուղղված մեր զանգերը ևս անպատասխան մնացին։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են