Ներքին 4 տարի առաջ - 12:34 02-06-2022

Ատելության խոսքը արտաբերվում էր երեխաների շուրթերից. Հակոբ Արշակյանը՝ ընդիմության երեկվա երթի մասին

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ասաց, որ երեկ երեխաների պաշտպանության միջազգային օրն էր, ու տեսել է դեպքեր, երբ ատելության խոսքը կարող էր արտաբերվել նաև երեխաների շուրթերով:

«Ծաղիկներից, փուչիկներից անդին՝ երեխաների իրավունքները բոլորի կողմից պետք է գիտակցված պաշտպանվեն: Ձեր կողմից վկայակոչված դեպքը չի վրիպել նաև մեր մոնիթորինգից: Այսօր մենք հայտարարություն ենք տարածել, օգտվել ենք բացված օրակարգից՝ մեկ անգամ ևս հիշեցնելու երեխայի լավագույն շահի մասին։ Մեր հայտարարության մեջ հստակ ենք ասել, որ երեխաների կարծիքի ազատ արտահայտման, հավաքներին գիտակցված, տեղեկացված մասնակցության իրավունքը, այո՛, բխում է լավագույն շահից, բայց նաև պետք է հասկանանք, որ այդ լավագույն շահից է բխում, որ երեխաների մասնակցությունը չօգտագործվի մեծահասկաների կողմից իրենց կարծիքը արտահայտելու համար: Այսինքն՝ դա պետք է լինի երեխայի տարիքին, հասունությանը համապատասխան տեղեկացված, գիտակցված մասնակցություն», - արձագանքեց Քրիստիննե Գրիգորյանը:

Արշակյանը դատապարտեց երևույթն ու խնդրեց ՄԻՊ-ին, որ այդ հարցերը նրա ուշադրությունից չվրիպեն, համապատասխան արձագանք ստանան:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի