Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:13 02-06-2022

Ուրվագծվող ճգնաժամ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ

Փողոցում առկա լարվածության ֆոնին և կառավարման առկա մոդելի պատճառով երկրում ձևավորվում է նոր խոր ճգնաժամ։ Խոսքն Ազգային Ժողովի մասին է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր» խումբը:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Ինչպես փողոցի լարվածությունն այս պահին լուծում չունի, այնպես էլ՝ ԱԺ-ի ճգնաժամը, և այնպես էլ՝ նրանք, որ առաջիկայում անխուսափելիորեն ի հայտ են գալու։ Հետևաբար՝ էական փոփոխությունները երկրում գնալով դառնում են անայլընտրանք։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր ԱԺ-ում։

Ընդդիմադիրներին զրկել մանդատից
Իշխանությունը չի թաքցնում, որ քննարկում է մի մեծ խումբ ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու գաղափարը։ Սա, իհարկե, կլինի հակասահմանադրական, կզրոյացնի գործող ԱԺ-ի լեգիտիմությունը, բայց դա չէ ամենաէականը. դա ուղղակի սրընթաց կարագացնի նոր ընտրությունների և նոր իշխանության ձևավորման պրոցեսը։ Կարծում եմ՝ իշխանության մեջ կան մարդիկ, որ սա հասկանում են, այդ պատճառով էլ դեռ որոշում չունեն։ Այնուամենայնիվ, եթե իշխանության նյարդերը տեղի տվեցին, և նա գնաց նման քայլի, գոնե մի քանի հոգու մանդատից զրկեց, ապա դրան անմիջապես պետք է հետևի 2 ընդդիմադիր խմբակցությունների՝ այլևս ԱԺ ոտք չդնելու որոշումը։ Սա բերելու է միակուսակցական ԱԺ-ի, որը մի քանի ամիս կարող է իներցիայով գոյություն ունենալ, բայց ամբողջական իշխանության ներքին և արտաքին ոչ լեգիտիմությունը դառնալու է այնքան ակնհայտ, որ առաջանալու է ներքին և արտաքին միասնական պահանջ՝ նոր իշխանության։

Ընդդիմադիրներին զրկել անձեռնմխելիությունից
Իշխանությունը կարող է գնալ նման քայլի՝ համարելով, որ սա նախորդ սցենարի ավելի ընդունելի տարբերակն է և պրոցեսները ճնշելու էֆեկտիվ ճանապարհ։ Կարող է մեկ կամ մի քանի հոգու զրկել անձեռնմխելիությունից և քրեական հետապնդում իրականացնել։
Ակնկալել, որ քաղաքական մեծամասնությունը կառարկի՝ մարդկային և անհատական գործոններով պայմանավորված, այս պահին անիմաստ է։ ՔՊ-ական մեծամասնությունը մեկ անգամ առանց վարանելու քվեարկել է Գ. Ծառուկյանի հարցով։ Երբ բոլորին պարզ էր, որ դա արհեստական, ծիծաղելի մեղադրանք էր, ուղղակի Ծառուկյանի հայտնի ելույթին «արագ արձագանք», միևնույն է, ոչինչ չխանգարեց գլխավոր դատախազ Ա. Դավթյանին՝ ոտնահարել սեփական մասնագիտական արժանապատվությունը և կատարել քաղաքական պատվերը։ Իմքայլական խմբակցությունը գլուխը կախ քվեարկեց, ներառյալ՝ մարդիկ, որոնք Ծառուկյանին մարդկայնորեն պարտական էին՝ կրթության, բուժման, աշխատանքի, կարիերային աճի, բնակարան ստանալու և այլ հարցերում։ Այնպես որ հիմա ՔՊ-ական թիմից մարդկային կամ քաղաքացիական դիրքորոշում ակնկալելն անիմաստ է։ Կանեն՝ առանց աչք թարթելու։ Եթե իշխանությունը գնա նման քայլի, ապա ընդդիմության արձագանքը պետք է լինի նախորդ տարբերակի պես՝ անմիջապես պետք է հետևի 2 ընդդիմադիր խմբակցությունների՝ այլևս ԱԺ ոտք չդնելու որոշումը։ Սրան հետևելու է իշխանության տոտալ ապալեգիտիմացումը, կառավարման ճգնաժամը, որն ավարտվելու է նոր իշխանության ձևավորմամբ։ Որևէ պարագայում ընդդիմությունը չպետք է հանդուրժի իր շարքերից մեկ կամ մի քանիսի հանդեպ հետապնդումները, «վճարի նրանցով», իսկ ինքը շարունակի «պայքարելով-աշխատել»։ Այստեղ կոմպրոմիսի տեղ չկա. կա´մ բոլորով պինդ են, կա´մ բոլորով փլուզվում են։

Ընդդիմադիր խմբակցությունների քայլերը
Չի բացառվում, որ իշխանությունն ավելի գրագետ որոշումներ կկայացնի և ոչինչ էլ չանի՝ քայլ անելու, հետևաբար՝ սխալվելու իրավունքը թողնելով ընդդիմությանը։ Այս պայմաններում ընդդիմությունը պետք է անի շատ պարզ բան՝ տուրք չտա մանդատները վայր դնելու էմոցիոնալ կոչերին։ Հիմա դրա ժամանակը չէ։ Բայց ընդդիմությունը չպետք է նաև քննարկի ԱԺ-ում հանգիստ աշխատանքը վերականգնելու տարբերակը՝ այդպիսով զարգացնելով նախորդ սցենարների մոդիֆիկացված տարբերակը։ Խորհրդարանական ընդդիմությունը պետք է կենտրոնանա փողոցի վրա և հանրության հետ աշխատանքի, և նպաստի շարժման բովանդակային և կազմակերպչական վերափոխումներին։ Այստեղ կա ահռելի չարված գործ։ Եթե գնաց այդպես, ապա պրոցեսը հանգեցնելու է նույն տրամաբանական ավարտին՝ նոր իշխանության ձևավորմանը։
Ընդդիմության համար կան սխալվելու հնարավորություններ, թակարդներ, որոնցից ամեն կերպ պետք է խուսափել։
Այս պահին շատ ավելի մեծ է իշխանության՝ սխալվելու հավանականությունը։ Ամեն դեպքում, նույնիսկ առանց ակնհայտ սխալների, իրավիճակը զարգանալու է լարվածության մեծացման ուղղությամբ։ Երբ կա օբյեկտիվ հիմքերով քաղաքական և պետական ճգնաժամ, որը որևէ տրամաբանական, ընդունելի լուծում չի ստանում, ստեղծվում է կենսական անոմալիայի փուլ, որի պարագայում պարբերաբար, կողմերի կամքից անկախ, առաջանում են ավտոնոմ ճգնաժամեր, և դրանց ուժգնությունից ու որակից է կախված պետական ցնցումների աստիճանը։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ