Արտաքին 4 տարի առաջ - 21:03 31-05-2022

Ուկրաինական ականները խոչընդոտում են նավահանգիստներից հացահատիկով նավերի դուրսբերմանը. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Ուկրաինայի կողմից տեղադրված ականները խոչընդոտում են նավահանգիստներից հացահատիկով նավերի դուրսբերմանը, և խնդիրը լուծելու մեխանիզմ է փնտրվում։ Այս մասին նա հայտնել է Anadolu գործակալությանը։

«Մեզ անհրաժեշտ են միջանցք և այդ միջանցքի ականազերծում։ Ուկրաինական կողմն ասում է, որ այն կարող է մաքրել 15 օրում։ Սակայն Ուկրաինան չի ցանկանում, որպեսզի ռուսական ռազմանավերն անցնեն Օդեսայի նավահանգստով։ Իսկ Ռուսաստանը չի ցանկանում, որ այդ միջանցքն օգտագործվի Ուկրաինային զենք մատակարարելու համար։ Մեզ մեխանիզմ է պետք: Ե՛վ Պուտինը, և՛ Զելենսկին երեկ ասացին, որ պատրաստ են աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին