Ներքին 4 տարի առաջ - 00:41 31-05-2022

«Մայր Հայաստան» ցուցադրությանը ներկայացված են բացառիկ էսքիզներ

Ինչպես հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից, «Մայր Հայաստան» հուշարձանի և պատվանդանի ստեղծման պատմությունը հանրությանը ներակայացվում է յուրովի։ Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է «Մայր Հայաստան» ցուցադրությունը։ Մեկ սրահում հավաքվել են ինչպես Հայաստանի խորհրդանշական կոթողի ստեղծողների՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի և քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած էսքիզները և նախագիծը, այնպես էլ իրականություն չդարձաձ հաղթակամարի գաղափարները։ Թանգարանին հաջողվել է գտնել և ցուցադրել 1944 թվականին Խորհրդային Հայաստանում հաղթակամարի կառուցման մրցույթին ներկայացված աշխատանքներից չորսը։ Բացի այդ ամփոփվել են նախքան «Մայր Հայաստանի» տեղադրումը Ստալինի հսկա արձանի կանգնեցման և ապամոնտաժման պատմությունները։

Ցուցադրությունը պաշտոնապես բացվեց հեղինակների ժառանգների, Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների և ճարտարապետական հանրության ներկայությամբ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց թանգարանի տնօրենին և նվիրյալ աշխատակիցներին՝ խորհրդանշական հուշահամալիրի հետ կապված պատմություններն ու դրանց իրեղեն վկայություններն ամբողջացնելու, այցելուներին հետաքրքիր բացահայտումներով տպավորելու համար։ Թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանն ընդգծեց, որ գաղափարը կյանքի է կոչվել երկու տարվա աշխատանքի արդյունքում և երկու արվեստագետների ընտանիքների աջակցությամբ։

Ներկաները հնարավորություն ունեցան լսելու նաև հետաքրքիր մանրամասներ հուշահամալիրի հեղինակների մասին: Արա Հարությունյանի դուստր Սուսաննա Հարությունյանը պատմեց, թե ինչպես է հայրը մի քանի էսքիզ փորձել նախքան հայ կնոջ հավաքական կերպարի կերտումը, ևթե ինչ դժվարություններով է արձանը գիշերով տեղափոխվել. «Համաշխարհային քանդակագործության մեջ եզակի դեպքերից էր, երբ արձանը տեղադրվում էր գոյություն ունեցող պատվանդանի վրա։ Լինելով տաղանդավոր մոնումենտալիստ՝ Արա Հարությունյանն այդ բարդ խնդիրը փայլուն լուծեց, ինչի շնորհիվ «Մայր Հայաստանն» ու պատվանդանը մեկ ամբողջություն են ընկալվում»։

Անդրադառնալով Ռաֆայել Իսրայելյանի ճարտարապետական ուղուն՝ նրա թոռ Արամ Ղանալանյանը համոզմունք հայտնեց, որ ցուցադրությունը նշանակալի դեր կունենաՌաֆայել Իսրայելյանի հսկայական արխիվի պահպանման, աշխատանքների հանրահռչակման գործում,նաև ուսանելի և ոգեշնչող կլինի երիտասարդ մասնագետների համար։

«Մայր Հայաստան» ցուցադրությունն այցելուների համար կգործի ամբողջ ամառ։


Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին