Ներքին 4 տարի առաջ - 22:43 30-05-2022

Ադրբեջանական կողմը շարունակաբար իր հասարակությանը պատրաստում է հնարավոր այլ պատերազմների․ Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ իշխանություններին ուղղված Արցախի ԱԺ-ի հայտարարություններին, ինչպես նաև խաղաղության դարաշրջան բացելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հռետորաբանությանը:

Արցախի բոլոր քաղաքացիներն իրենց երկրի ապագայի վերաբերյալ ունեն հստակ կարմիր գծեր ու նպատակներ, որոնք պետք է ձևավորեն համազգային օրակարգ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը` անդրադառնալով ՀՀ իշխանություններին ուղղված Արցախի ԱԺ-ի հայտարարություններին։
Նա նշել է, որ ԱԺ-ն ՀՀ իշխանություններին ներկայացրել է կոնկրետ դիրքորոշում, ինչը պետք է հաշվի առնել միջազգային գործընկերների հետ շփումների ու հնարավոր բանակցությունների ժամանակ։

«Այդ հայտարարություններից հետո միջազգային գործընկերների հետ շփումներում առնվազն հղում է արվել Արցախի դիրքորոշմանը։ Նաև ՀՀ ղեկավարության հրապարակային հայտարարություններն արցախահայության կարծիքը մշտապես հաշվի առնելու վերաբերյալ վկայում են, որ Արցախի ԱԺ-ի ու ԱՀ նախագահի հայտարարությունները հաշվի են առնվում, և արդեն ձևավորվում է Արցախի ու Հայաստանի ղեկավարների կողմից հարցերը քննարկելու, դիրքորոշումները ընդհանուր ջանքերով ներդաշնակեցնելու ավանդույթ, որպեսզի հնարավոր լինի հանդես գալ մեկ միասնական ռազմավարությամբ»,- ասել է Արցախի Հանրապետության պետնախարարը։

Իսկ անդրադառնալով ՀՀ ղեկավարության կողմից խաղաղության դարաշրջան բացելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին` Բեգլարյանն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ չէ արժանապատիվ, հավասար պայմաններով խաղաղության Հայաստանի և ընդհանրապես հայ ժողովրդի հետ։

«Նույնիսկ մի կողմ դնելով Արցախի կարգավիճակի հարցը, ինչը մեզ համար ունի կենսական նշանակություն, նույնիսկ այդ պարագայում հարցը քննարկելով Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների համատեքստում` ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանն ընտրել է ագրեսիվ ռազմավարություն, ինչի մասին Ալիևն անընդհատ հայտարարում է։ Ադրբեջանական կողմը ոչ միայն սպառնալիքներ է տեղում և ռազմական սադրանքներ իրականացնում, այլև շարունակաբար իր հասարակությանը պատրաստում է հնարավոր այլ պատերազմների, հետևաբար, այս պայմաններում բավական լուրջ կերպով վտանգված են կայունությունն ու խաղաղությունը մեր ամբողջ տարածաշրջանում»,- պարզաբանեց Բեգլարյանը։

Նրա խոսքով` Արցախի հանդեպ պաշտոնական Բաքվի կողմից նույնպես շարունակվում է ատելության քարոզը, ինչպես նաև շարունակվում են Արցախը բոլոր հնարավոր միջոցներով հայաթափելու ջանքերը, ուստի, այս ամենից պետք է արվեն ճիշտ հետևություններ, որպեսզի չտրվենք լրացուցիչ ճնշումներին կամ կարճաժամկետ խաբկանքներին ու գայթակղություններին` նույնիսկ հաշվի առնելով հայ ժողովրդի ներկայիս խոցելի վիճակը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է

Ձեզ գուցե հետաքրքրի