Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 15:57 17-08-2021

ԱՄՆ բանակը չպետք է ներգրավվի այլ երկրների «հավերժական» քաղաքացիական պատերազմների մեջ․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր ուղերձում ասել է, որ ճիշտ չի համարում ամերիկյան բանակը այլ երկրներ գործուղելը՝ երկարատև քաղաքացիական պատերազմներին մասնակցելու համար:

«Ես շատ վշտացած եմ այն ամենի համար, ինչին մենք այժմ ականատես ենք, բայց չեմ ափսոսում իմ որոշման համար... Ես չեմ ուզում և չեմ ուղարկի մեր զորքերը կռվի՝ այլ երկրների հավերժական քաղաքացիական պատերազմների ժամանակ: Սա չի բխում ԱՄՆ ազգային շահերից, սա այն չէ, ինչին մենք արժանի ենք», - ասել է Բայդենը:

Նա հայտարարել է, որ պետք է կենտրոնանալ այն սպառնալիքների վրա, որոնց մենք բախվում ենք այստեղ և այժմ, և ոչ թե անցյալում. «այսօր ահաբեկչությունն իր մետաստազները տարածել է Աֆղանստանի սահմաններից շատ հեռու»:

ԱՄՆ-ն մտադիր է մարդկանց արագ դուրս բերել Քաբուլի օդանավակայանից, իսկ դրանից հետո, ինչպես հայտարարել է Բայդենը, պատերազմը կավարտվի:

«Առաջիկա օրերին մենք մտադիր ենք դուրս բերել Աֆղանստանում ապրող և աշխատող ԱՄՆ հազարավոր քաղաքացիների, ինչպես նաև կշարունակենք աջակցել մեր դաշնակիցների քաղաքացիական անձնակազմի անվտանգ դուրսբերմանը, որոնք դեռ աշխատում են Աֆղանստանում», - ասել է նա:

«Մենք հաջողությամբ հակաահաբեկչական գործողություններ ենք իրականացնում ահաբեկչական խմբերի դեմ բազմաթիվ երկրներում, որտեղ մենք մշտական ​​ռազմակայաններ չունենք: Անհրաժեշտության դեպքում մենք նույնը կանենք Աֆղանստանում», - հայտարարել է ԱՄՆ առաջնորդը:

Օգոստոսի 15-ին «Թալիբանը» հայտարարել է Աֆղանստանի ողջ տարածքի վրա վերահսկողություն սահմանելու մասին:

Հակամարտության սրումը կառավարական ուժերի և թալիբների միջև տեղի է ունեցել Աֆղանստանից ամերիկյան զորախմբի դուրսբերման ֆոնին: Վաշինգտոնը ծրագրում է իր զորքերը երկրից դուրս բերել մինչև 2021 թվականի սեպտեմբերի 11-ը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել