Արտաքին 4 տարի առաջ - 22:07 28-05-2022

Մակրոնն ու Շոլցը կոչ են արել Պուտինին ազատ արձակել «Ազովստալի» բանտարկյալներին և «լուրջ բանակցություններ» սկսել Զելենսկու հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են երեք երկրների ղեկավարների մամուլի ծառայությունից։

Մակրոնն ու Շոլցը Պուտինին կոչ են արել ազատ արձակել 2500 ուկրաինացի զինվորներին, որոնք հանձնվել են Մարիուպոլի «Ազովստալում», ասվում է Ֆրանսիայի նախագահի կոմյունիկեի մեջ։

Գերմանիայի կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ Շոլցն ու Մակրոնը «պնդել են, որ պետք է անհապաղ զինադադար հաստատել և դուրս բերել ռուսական զորքերը»: Նրանք նաև Պուտինին կոչ են արել «ուղիղ լուրջ բանակցություններ սկսել Ուկրաինայի նախագահի հետ և գտնել հակամարտության դիվանագիտական ​​լուծումը»։ Զրույցը տևել է 80 րոպե։

Կրեմլի մամուլի ծառայությունն իր հերթին հայտնել է, որ Պուտինը նշել է՝ ռուսական զինված ուժերը «խստորեն պահպանում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը»։

Պուտինը նաև ասել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները սառեցվել են Կիևի մեղքով։ Նա հաստատել է, որ ռուսական կողմը բաց է երկխոսությունը վերսկսելու համար, հայտնում է Կրեմլի կայքը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին