Արտաքին 2 տարի առաջ - 16:40 23-11-2023

Շոլցը Պուտինին կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը G20-ի առցանց գագաթաժողովի ընթացքում կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել Մոսկվայի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմը: Այս մասին հայտնում է DW-ն։

«Ես դիմել եմ նախագահ Պուտինին, որպեսզի դադարեցնի հարձակումն Ուկրաինայում և դուրս բերի ռուսական զորքերը։ Գերմանիան միակ երկիրը չէ, որը մատնանշում է ուկրաինական տարածքներից ռուս զինվորականների դուրսբերման անհրաժեշտությունը»,- հայտարարել Է Գերմանիայի կառավարության ղեկավարը՝ Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Միևնույն ժամանակ Պուտինը հերքել է Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքները՝ հայտարարելով, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ խաղաղության շուրջ բանակցություններից: Իր հերթին նա Կիևին մեղադրել է երկխոսությունից հրաժարվելու մեջ։

Լրատվաիջոցների հաղորդմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը խաղաղության հաստատման համար անհրաժեշտ պայման է համարում Ռուսաստանի զորքերի դուրսբերումը՝ 1991 թվականի սահմաններով:

Հավելենք՝ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի փետրվարին ՌԴ-ի կողմից հարևան երկիր ռազմական ներխուժումից ի վեր առաջին անգամ մասնակցել է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին ։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք