Ուղիղ եթեր
Միտք Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 21:07 19-05-2022

Իշխանությունը հրաժարվեց հույսից

ԱԽ քարտուղարը երկու շաբաթ առաջ հույս էր հայտնել, որ Արծվաշենը կմնա Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանը մեկ օր անց հայտարարել էր, որ սահմանազատման բանակցությունների ժամանակ Հայաստանից պահանջելու է Ադրբեջանին հանձնել խորհրդային բռնազավթման տարիներին Ադրբեջանին միացված անկլավները՝ 8 գյուղ, որոնք ներկայումս գտնվում են ՀՀ տարածքում։ Իսկ այսօր ԱԽ քարտուղարը բոլորովին այլ բան է ասել անկլավներին առնչվող հարցին պատասխանելիս։

«Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր այդ անկլավների մասով: Մինչդեռ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով: Եվ այս մասով Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ, որ մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը իրավական հիմքեր կներկայացնի իր կողմից ներկայացվող անկլավների հարցում, եթե իրենք այդպիսի հարցեր են բարձրացնում»,- ասել է ԱԽ քարտուղարը:

Սա ցնցող նորություն է։ Մինչ այս ասում էին, որ սահմանազատման գործընթացն իրականացվելու է խորհրդային բռնազավթման տարիների քարտեզներով, որոնք սեղանին է դնելու ՌԴ-ն։ Այդ քարտեզներն էին լինելու սահմանազատման իրավական հիմքը։ Այսինքն՝ ռուսական-խորհրդային քարտեզներով սահմանազատման, սահմանագծման գործընթացներ իրականացնելիս Հայաստանն ու Ադրբեջանը իրավական հիմքեր ներկայացնելու կարիք չունեին։ Իսկ այսօր պարզվեց, որ կողմերն են ներկայացնելու իրավական հիմքեր, հիմնավորումներ։ Նշանակում է՝ ՌԴ-ն դուրս է մղվել ոչ միայն հայ-ադրբեջանական բանակցություններից, այլև սահմանազատման-սահմանագծման գործընթացից։

Սրանից զատ, ԱԽ քարտուղարն այսօրվա հայտարարությամբ ակնարկեց, որ իշխանությունը Արծվաշենը Հայաստանին վերադարձնելու պահանջի իրավական հիմնավորումներ ունի։ Եվ եթե Ադրբեջանը ներկայացնի իրավական հիմքեր իր անկլավների վերաբերյալ, ապա անկլավների հարցը կքննարկվի և, հնարավոր է, Արծվաշենը կվերադառնա տուն։

Իսկ ու՞ր մնաց երկու շաբաթ առաջ հայտնված հույսը։ Ենթադրելի է, որ ԱԽ քարտուղարը, խորհրդակցելով իրավաբանների և միջազգային գործընկերների հետ, հասկացել է, որ Արծվաշենը Ադրբեջանի կազմում թողնելու «հույսը» իրավական խնդիր կարող է առաջացնել թե՛ պետության ներսում՝ քաղաքացիների իրավունքների ոտնահարման առումով, թե՛ միջազգային իրավունքի խախտման առումով։ Եվ սա հաշվի առնելով՝ իշխանությունը հրապարակավ հրաժարվեց Արծվաշենն Ադրբեջանին թողնելու հույսից, որը նաև քաղաքական բարոյականության հետ լուրջ խնդիր ուներ։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել