Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:41 19-05-2022

Մեզնից լավ գիտեք, թե անգրագետ նախարարները ոնց են իշխում ձեզ վրա. Գեղամ Մանուկյան

Ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում շարունակում է հանրահավաքը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում ասաց, որ բանակը քանդել են այս իշխանությունները և շարունակում են քանդել.

«Դրա համար եկեք այն մարդկանց, որոնք հիմա Կասկադում են նստած, երևանցի մեր հայրենակիցներին, որ բակերում նարդի են խաղում, ասենք, որ նաև իրենց համար ենք եկել այստեղ։ Կասկադո՛ւմ նստածներ, չխաբվեք Նիկոլի ստին, թե թուրքը լավն է։ Այստեղ վրանում նստած է գորիսեցին, որը տեսել է, որ թուրքը Գորիսի պռնկին է, այստեղ սիսիանցին է կանգնած, որովհետև ամեն րոպե վախենում է, որ Նիկոլը ճանապարհ է տալու Սիսիանի վրայով, Հայաստանում մանր ու միջին բիզնես ունեցողներ, որ մտածում եք, թե լավ է լինելու, չխաբվե՛ք։ Գյումրեցի՛, որ Չուլոշնիում ես աշխատում, չխաբվես, որովհետև նավթը Թուրքիայից է գալու։ Բայց ոտքի կանգնելու ժամանակն է, դուք մեզնից լավ գիտեք, թե անգրագետները երեք-չորս տարի ոնց են իշխում ձեզ վրա։ Երբ հարցնում եք, թե երբ է հեռանալու, դա անկասկած լինելու է, որի համար անհրաժեշտ է համբերություն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է

Ձեզ գուցե հետաքրքրի