Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 09:25 17-11-2023

Էս դոմիգի ժեշտերը մեզնից պադոշ դուրս եկան, մեզնից դիմացկուն են. գյումրեցի 86-ամյա Գրիգոր պապի պատմությունը

86-ամյա Գրիգոր Գասպարյանն ապրում է Գյումրիի հայտնի Շատրվան թաղամասում գտնվող վագոն-տնակում։ Գրիգոր պապը կատակում է.

«Էս դոմիգի ժեշտերը, մեզնից պադոշ դուրս եկան, իրանք մեզնից դիմացկուն են»:

Oragir.News-ի հետ զրույցում մեծահասակ տղամարդն ասում է՝ առաջ կյանքն ուրիշ էր, ու հոգոց հանում՝ երկրաշարժն ամեն ինչ ավիրեց, «ըդպես ավիրված էլ մնաց»։

Գրիգոր պապը 1989 թվականի փետրվարից առ այսօր ապրում է վագոն-տնակում իր կորցրած բնակարանի տարածքին մոտ։ Ծիծաղում է՝ դե ես պահպանողական մարդ եմ։

«Մինչև տուն տվին, հոգիս ելավ, ընձի պդի 3-րդ հարկ տային, բայց չիդեմ ինչղ եղավ 5-րդ հարկ դառավ, որ տունն, որ ընձի պդի տային, ուրիշի տվեցին։ 89 թվից հարի հմի ըստեղ եմ, կապրիմ էլի»։

Գրիգոր պապը միայնակ թոշակառու է, որդին Ռուսաստանում է ապրում։ Ասում է՝ դեռ երիտասարդ տարիքից ինքը սովորել է կյանքի դժվարին հարվածներին դիմակայել։ Երիտասարդ տարիքում 2 զավակ է կորցրել, 2001 թվականին էլ կինն է մահացել։ Ապրում է 40.000 դրամ թոշակով և Ռուսաստանում ապրող որդու օժանդակությամբ։

Ասում է՝ կյանքը շատ է դժվարացել, առաջ գոնե մարդկություն կար, հիմա դա էլ չկա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում