Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:09 12-05-2022

Փաշինյանն ապրիլի 13-ին ինքնախոստովանական ցուցմունք է տվել. զոհվածի հայր

Զոհված զինծառայողների ծնողները քննչական կոմիտեի մոտ են։ Զոհված զինծառայողների ծնողներից մեկն ասաց, որ իրենք 15 ծնողով լիազորագիր են տվել Վահան Հովհաննիսյանին՝ որպես գործի փաստաբանի, և այդ 15 հոգուն հարցաքննեցին այստեղ։

«Առաջին օրվա համար հրավիրեցին երկու ծնողի, մեկը ես էի։ Անմիջապես մեր հաղորդման հիման վրա մեր որդիներին ճանաչեցին տուժող, իսկ մեզ՝ տուժողի իրավահաջորդ։ Միանգամից թուղթը տվեցին, ես միանգամից կարդացի, թե մեզ ինչով են ճանաչում իրավահաջորդ, այնտեղ գրված էր, որ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ճանաչվել ենք իրավահաջորդ։ Ես ասացի, որ մի խումբ պաշտոնատար անձ գրածը շատ հարաբերական բառ է, որ այդ մարդը ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանն է, և ինքը ապրիլի 13-ին ինքնախոստովանական ցուցմունք է տվել»։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է: Դատախազությունը գործն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն գործը վերցրել, ուղարկել էր Քննչական կոմիտեի վարույթին։


Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է