Մամուլ 4 տարի առաջ - 08:16 11-05-2022

Միասնականության իմիտացիա․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Ընդդիմության պայքարին զուգահեռ, իշխանությունը հոգեբանական գրոհ է ձեռնարկում՝ ցույց տալով, թե իրենց դիրքերն ամուր են։ Մայիսի 8-ին Գորիսում ՔՊ-ականները մեծ շուքով կուսակցական գրասենյակ են բացել, որին մասնակցել է Երեւանից մեկնած «պաշտոնական դելեգացիա»՝ Արփի Դավոյանի գլխավորությամբ։


«Դելեգացիայի» մեջ են եղել նաեւ սյունեցի պատգամավորները։ Մեր աղբյուրներն ասում են, սակայն, որ թվացյալ միասնականության քողի տակ անհաշտ վիճակ է։ Գրասենյակի բացմանն էլ ուշագրավ միջադեպ է գրանցվել։ Նախկին փոխմարզպետ Կարո Ավանեսյանն իր անուն-ազգանունով ցուցանակ է փակցրել գրասենյակի աշխատասենյակներից մեկի վրա՝ ներկայանալով որպես տարածքային կառույցի ղեկավար։

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը, սակայն, նրան հիշեցրել է, որ նա ընդամենը եղել է ՔՊ նախընտրական շտաբի պետ, ապա հորդորել է հեռացնել ցուցանակը՝ հիասթափեցնելով, որ նա չէ նախագահը, դեռ պետք է որոշեն։ Կարո Ավանեսյանն էլ նեղացել է եւ այդ օրը ՔՊ-ական պատգամավորների հետ Գորիսի պանթեոն չի այցելել՝ հարգանքի տուրք մատուցելու։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ը Երկրապահի օրն է, եւ Ավանեսյանը ԵԿՄ-ականների՝ նախկին մարզպետ, մարզի ԵԿՄ կառույցի ղեկավար Մելիքսեթ Պողոսյանի գլխավորած խմբի հետ է գնացել։ ՔՊ նախկին գրասենյակը տեղակայված էր իմքայլական նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանի ընկերոջը պատկանող տարածքում, սակայն պատերազմից հետո, երբ Կարապետյանը հրաժարվեց մանդատից, ՔՊ-ին էլ հանել են տարածքից, եւ այժմ Գորիսում «Բանկի շենք» կոչվող տարածքում են սենյակ վարձակալել։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան