Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:27 20-05-2023

Միասնականության երթ Արցախում՝ ի համերաշխություն Հայաստանում դեպի Կոռնիձոր երթի մասնակիցներին

Արցախում քաղաքացիներն այսօր միացել են Հայաստանում դեպի Կոռնիձոր իրականացվող ակցիային և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից երթով ուղևորվել են դեպի Շուշիի մոտակայքում գտնվող այն հատված, որտեղից այլևս չեն կարող շրջափակման պատճառով առաջ գնալ։

Հենց այդ հատվածում է, որ «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով ստորագրահավաք կազմակերպող երիտասարդները վրաններ են դրել։

Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այդ հատվածում միտինգ տեղի ունեցավ, որի ընթացքում մեր դիրքորոշումը և մեր միասնությունը հայտնեցինք նաև Հայաստանում մեր հայրենակիցներին։

«Մենք և իրենք՝ շրջափակումից այս ու այն կողմում եղողներս նույն դիրքորոշումն ունենք և իշխանությունների վարած քաղաքականության, և ստեղծված իրավիճակի մասին։ Սա նաև միսնականության ցուցադրում էր»։

Հակոբյանն ընդգծեց, որ իրականում դժվար չէ իրավիճակի հանգուցալուծումը տեսնել, առաջինը պայմանը հենց միասնականությունն է։

«Հանուն հայրենիքի մտահոգվողների ճակատը գնալով մեծանում է, այստեղ նաև խնդիրը միասնականության ուժով գործողությունների արդյունքն ունենալն է, դրա համար հստակ գործողությունների պլանավորում էր պետք, որը մենք 2 ամիս շարունակ արել ենք։ Մենք արդեն ունենք հստակ գործողությունների պլան՝ տարբեր սցենարների դեպքում, այս իշխանությունների և ոչ այս իշխանությունների պարագայում ինչ պետք է անել, մոտ օրերիս դրա շուրջ ճակատ է ձևավորվելու, որն էլ կսկսի այդ գործողությունները կատարելը»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները