Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:39 09-05-2022

Կո՞ւյր էիր, չգիտեի՞ր՝ ինչի՞ համար ես բարձր պաշտոններ տալիս․ Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին

«Հայաստան» խմբակցությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում է ՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ այն պայքարի ոգին «Դիմադրություն» շարժման պայքարի մեջ է.

«Այսօրվա մեր պայքարի հիմնական գաղափարախոսությունն այն է, որ մեր պայքարի ոգին պետք է վերադարձնենք, մենք չպետք է թույլ տանք, որ մեր արժանապատվությունը ոտնահարվի, մենք չպետք է թույլ տանք, որ պարտությունների շարանը հետևի մեզ»։

Օհանյանի խոսքով՝ մեր ժողովրդի զգալի մասը դեռ չի կոտրվել, նրանց մեջ կա պայքարի ոգի, ու պետք չէ կուրորեն գնալ ու մտնել թուրք–ադրբեջանական խաբկանքի մեջ, ընդհակառակը՝ այս շարժումը ամրապնդում է մեր պայքարի ոգին։

Այնուհետև անդրադառնալով Փաշինյանի կատարած նշանակումներին՝ նա ասաց. «Կո՞ւյր էիր, չգիտեի՞ր՝ ինչի՞ համար ես բարձր պաշտոններ տալիս»։

«Ո՞նց գնալ խաղաղության մի պետության, կամ պետությունների հետ, որոնք ասում են, որ իրենք պատրաստ են խաղաղության, բայց իրենց գործողություններով չի երևում, որ իրենք շարունակում են հայատյացությունը։ Նրանք շարունակում են սադրանքները ՀՀ սահմաններում, ասելով՝ այս սարն իմն է, այս ծառն իմն է, Երևանն իմն է, Սևանն իմն է, դրանք չեմ խոսում նրա մասին, որ կարող է լինել խաղաղ համակեցություն։ Մեր բանակը միշտ եղել է հպարտության խորհրդանիշ», - հավելեց Օհանյանը։

Տեսանյութը՝ քիչ անց։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել