Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 09:32 18-12-2025

Կարծես ձկնորսի համար լինի. Սեյրան Օհանյանը` բանակի նոր համազգեստի մասին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը տպավորված չէ ՀՀ զինված ուժերի դաշտային նոր համազգեստի օրինակով։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ Հայկական բանակի համազգեստը ժամանակին ընտրվել է հանձնաժողովի կողմից այնպիսի գույներով, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքին։

Նշենք, որ նախօրեին՝ երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, որում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նրան է ներկայացնում հայկական բանակի նոր համազգեստի նմուշները։

«Եթե նկատել եք՝ նույնիսկ Երևան քաղաքում այսօրվա համազգեստով քայլող զինվորականներն են նույնիսկ աննկատ»,- նշում է Օհանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե որքանով է նոր համազգեստը «հայկական կամուֆլյաժ»։

Առաջարկվող համազգեստին գնահատական տալ չի շտապում, ասում է՝ պետք է մանրակրկիտ ուսումնասիրել, հասկանա՝ ինչի համար է այսպես արվում, բացի այդ այն պետք է դիտարկել ամբողջության մաս, այսինքն՝ սաղավարտ, զրահաբաճկոն և այլն։

Դիտարկումները, թե նոր համազգեստը պետք է նման լինի ՆԱՏՕ-ի բանակների համազգեստներին, Օհանյանի համար մի քիչ տարակուսելի է։ Ասում է՝ ՆԱՏՕ-ի շատ բանակների համազգեստներ գիտի, բայց նման համազգեստի չի հանդիպել։

«Համազգեստը պետք է ներկայացնի տվյալ ժողովրդի, ազգի բանակը, իսկ այս համազգեստով չես կարող պատկերացում կազմել: Դրա համար էլ շատերն են ասում՝ կարծես ձկնորսի համազգեստ է։ Բացի այդ ներկայացված գլխարկներն էլ իրականում բերետներ էին, որոնք սովորաբար դաշտային գործողությունների ժամանակ չեն օգտագործվում»,- նշեց Օհանյանը։

—00—ՄԱ

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան