Արտաքին 4 տարի առաջ - 09:54 06-05-2022

Սպիտակ տունը նոր մամուլի քարտուղար ունի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կարին Ժան-Պիերին նշանակել է նախագահի օգնական և Սպիտակ տան մամուլի քարտուղար՝ Ջեն Փսակիի փոխարին, որը պաշտոնը կլքի մայիսի 13-ին։ Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում։
Կարինե Ժան-Պիերը ներկայում զբաղեցնում է մամուլի քարտուղարի առաջին տեղակալի և նախագահի օգնականի տեղակալի պաշտոնը։
«Կարինը ոչ միայն այս դժվարին աշխատանքի համար անհրաժեշտ փորձ, տաղանդ և ազնվություն ունի, այլև կշարունակի Բայդեն-Հարիս վարչակազմի աշխատանքի մասին ամերիկյան ժողովրդի անունից լուրերի տարածման առաջնորդությունը։ Ես և Ջիլը վաղուց ենք ճանաչում և հարգում Կարինին, և նա ուժեղ ձայն կլինի, որը կխոսի իմ և այս վարչակազմի անունից»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Բայդենը նաև շնորհակալություն է հայտնել Փսակիին կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նա «բարձրացրել է նշաձողը, ուղիղ և ճշմարտացիորեն շփվել ամերիկացիների հետ, միևնույն ժամանակ պահպանելով հումորի զգացումը»։
«Ես շնորհակալություն եմ հայտնում Ջենին երկրին մատուցած ծառայության համար և մաղթում եմ նրան ամենայն բարիք առաջընթացի ճանապարհին»,- շեշտել է նա:
Կարինե Ժան-Պիերը երկար ժամանակ աշխատել է որպես նախագահ Բայդենի խորհրդական։ Նա նաև եղել է Բայդենի նախընտրական արշավի հաղորդակցության բլոկի ղեկավարներից մեկը և բարձր պաշտոններ է զբաղեցրել նրա՝ Օբամայի վարչակազմում փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում:
Axios պարբերականի աղբյուրները հաղորդել են, որ Փսակին բանակցություններ է վարում MSNBC հեռուստաալիքի հետ և կարող է այնտեղ աշխատանքի անցնել արդեն մայիսին։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել