Արտաքին 4 տարի առաջ - 09:26 06-05-2022

Լուկաշենկոն պնդում է, որ Սադամ Հուսեյնը զանգահարել է իրեն 2003թ․-ին ԱՄՆ-ի Իրաք ներխուժման ժամանակ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Associated Press-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը զանգահարել է իրեն 2003 թվականին ԱՄՆ-ի Իրաք ներխուժման ժամանակ և խնդրել է ամերիկացիներին փոխանցել, որ ինքը պատերազմ չի ուզում:
«Նա պատրաստ էր բանակցել։ Ինչո՞ւ կախեցիք նրան»,- ասել է Լուկաշենկոն։
Նա պարզաբանել է, որ Սադամ Հուսեյնը պատրաստ էր բանակցել, այդ թվում՝ նավթի վաճառքի շուրջ։ Լուկաշենկոն նաև որպես օրինակ է բերել երկակի ստանդարտների քաղաքականությունը՝ կապված մարդու իրավունքների և ԱՄՆ-ի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների անտեսման հետ։
«Ձեզ մոտ մարդկանց գնդակահարեցին Կապիտոլիումում՝ մի կնոջ, որը կռվել էր Միացյալ Նահանգների համար: Ինչու՞ է լռություն տիրում: Արդար չէ»,- ամփոփել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն նկատի է ունեցել ԱՄՆ ռազմաօդային ուժերի վետերան Էշլի Բաբիթին, որը սպանվել է ոստիկանության աշխատակցի կողմից 2020 թվականի հունվարի 6-ին, Կապիտոլիումում։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել