Արտաքին 4 տարի առաջ - 20:33 03-05-2022

Ֆրանսիական կողմը՝ Պուտինի և Մակրոնի զրույցի մասին

Ելիսեյան պալատը ներկայացրել է նախագահներ Պուտինի ու Մակրոնի՝ մայիսի 3-ին ունեցած զրույցի հիմնական թեմաները։

Ինչպես հայտնում է Ֆրանսիայի նախագահի կայքը, վերջինս հերթական անգամ պահանջել է զինադադար, ինչպես նաև կոչ է արել Ռուսաստանին կատարել իր պարտավորությունները՝ որպես Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ՝ վերջ դնելով այս ավերիչ ագրեսիային։

Մակրոնը խոր մտահոգություն է հայտնել Մարիուպոլում տիրող իրավիճակի և Դոնբասի ընդհանուր իրավիճակի վերաբերյալ։ Ռուսաստանին անհրաժեշտ է թույլ տալ շարունակել «Ազովստալ» գործարանի՝ վերջին օրերին սկսված տարհանումը, ասել է Ֆրանսիայի նախագահը։ Մասնավորապես, անհրաժեշտ է աշխատանքները համակարգել մարդասիրական կազմակերպությունների հետ՝ թույլ տալով, որ խաղաղ բնակիչներն իրենք ընտրեն, թե որտեղ են տեղափոխվելու՝ դեպի Ռուսաստա՞ն, թե՞ Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքներ։

Մակրոնն իր պատրաստակամությունն է հայտնել աշխատել իրավասու միջազգային կազմակերպությունների հետ՝ օգնելու վերացնել Սև ծովով ուկրաինական սննդի արտահանման ռուսական շրջափակումը։ Շրջափակումը կարող է ծանր հետևանքներ ունենալ համաշխարհային պարենային անվտանգության համար, հիշեցնում է Մակրոնի մամուլի գրասենյակը։

Նա ընդգծել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները խաղաղություն ապահովելու համար՝ միաժամանակ լիարժեք պահպանելով Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը