Արտաքին 4 տարի առաջ - 14:19 03-05-2022

ԵՄ-ն ծրագրում է ռուսական գազը փոխարինել աֆրիկյանով

Եվրամիությունը դիտարկում է աֆրիկյան երկրների հետ գազի մատակարարման ոլորտում համագործակցության ակտիվացման հնարավորությունը՝ ռուսական վառելիքի ներմուծումը նվազեցնելու նպատակով։ ԵՄ երկրները մտադիր են 2022 թվականին էներգետիկ ոլորտում գրեթե երկու երրորդով նվազեցնել կախվածությունը Մոսկվայից։ Արտաքին էներգետիկ համագործակցությունն ընդլայնող փաստաթուղթը Եվրահանձնաժողովի կողմից կարող է ընդունվել արդեն մայիսի վերջին։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ԵՄ փաստաթղթի նախագծին։

Փաստաթղթում ասվում է, որ Աֆրիկայի այնպիսի երկրները, ինչպիսիք են Նիգերիան, Սենեգալը և Անգոլան, «զգալի աստիճանի չիրացված պոտենցիալ ունեն հեղուկ գազի ոլորտում»։

Եվրամիությունը մտադիր է հեղուկ գազի ներմուծումն ավելացնել տարեկան 50 միլիարդ խորանարդ մետրով, իսկ խողովակատար գազի մատակարարումը ոչ Ռուսաստանից՝ 10 միլիարդ խորանարդ մետրով։ Փաստաթղթի նախագծում ասվում է, որ դրա համար կպահանջվի ավանդական մատակարարների հետ հարաբերություններ հաստատել նոր պայմաններով և ընդլայնել առևտուրը վառելիքի նոր մատակարարների հետ։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել