Արտաքին 4 տարի առաջ - 12:22 03-05-2022

Պուտինը կարող է Ուկրաինային պաշտոնապես պատերազմ հայտարարել մայիսի 9-ին. CNN

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին կարող է պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային, գրում է CNN-ը՝ հղում անելով արևմտյան պաշտոնյաներին։
Պուտինը կարող է Հաղթանակի օրվա խորհրդանշական նշանակությունն օգտագործել կամ Ուկրաինայում ռազմական ձեռքբերումների կամ ռազմական գործողությունների սրման կամ երկուսի մասին միաժամանակ հայտարարելու համար, ասել են հեռուստաալիքի աղբյուրները։ Նրանք որպես ամենահավանական սցենար են նշել Ուկրաինային պաշտոնապես պատերազմ հայտարարելը։
Հիմա ռուսական իշխանությունները պնդում են, որ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողություն» է ընթանում, պատերազմական գործողությունների համատեքստում «պատերազմ» և «ներխուժում» բառերը գործնականում արգելված են։
Ըստ CNN-ի, պաշտոնապես պատերազմ հայտարարելը կխթանի հանրային աջակցությունը, ինչպես նաև Ռուսաստանի իշխանություններին թույլ կտա մոբիլիզացիա հայտարարել, որն այժմ Ռուսաստանին խիստ անհրաժեշտ է:

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել