Ներքին Խոսք 4 տարի առաջ - 14:00 30-04-2022

Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելը Գագիկ Ջհանգիրյանի անձնական վրեժխնդրությունն է․ Էրիկ Ալեքսանյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու շարունակական բնույթը, ինչպես նաև գործը դատավոր Մնացական Մարտիրոսյանին մակագրելը ոչ այլ ինչ է, քան Գագիկ Ջհանգիրյանի անձնական վրեժխնդրությունը:
Պարո՛ն Ջհանգիրյան, ոչինչ հավերժ չէ, դա լավ իմացեք»:

Oragir.news-ը փաստաբանից հետաքրքրվեց, թե հատկապես ինչ վերաժխնդրության մասին է խոսքը։
Ալեքսանյանը նշեց, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ 2008 թ-ին Ջհանգիրյանը եղել է գլխավոր դատախազ՝ Աղվան Հովսեփյանի տեղակալը։ «Փետրվար, մարտ ամիսների իրադարձությունների ժամանակ, ինչպես հայտնի է, պարոն Ջհանգիրյանը միացել էր Լևոն Տեր-Պետրոսյանին։ Շատերը կհիշեն նրա հայտնի ելույթը Ազատության Հրապարակում հանրահավաքի ժամանակ, որից հետո նա ազատվեց պաշտոնից։ Ջհանգիրյանը իր պաշտոնի հետ անհամատեղելի քաղաքականությամբ էր զբաղվում։ Այն ժամանակ Ջհանգիրյանը կարող էր պաշտոնից ազատվել միայն գլխավոր դատախազի որոշմամբ։
Միաժամանակ, այդ ընթացքում Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել։ Այս ամենը իմ մոտ ողջամիտ կասկած է ստեղծում առ այն, որ Ջհանգիրյանը կարող է ունենալ վրեժխնդրություն Աղվան Հովսեփյանի նկատմամբ»,-ասաց փաստաբանը։

Երեկ Վերքաննիչ քրեական դատարանը մերժել էր փաստաբանների՝ կալանքի երկարացման վերաբերյալ հերթական բողոքը։
Ալեքսանյանը տեղեկացրեց նաև, որ մայիսի 4-ին նշանակված է Հովսեփյանի գործով առաջին դատական նիստը, որը դռնբաց է լինելու։
«Նիստին քննարկվելու է նաև պարոն Հովսեփյանի խափանման միջոցը։ Կրկնեմ, որ պարոն Հովսեփյանը չի ընդունում մեղադրանքը, այն ապօրինի է գնահատում և առհասարակ իր նկատմամբ քրեական հետապնդումը նույնպես համարում է ապօրինի, միտումավոր և ուղղորդված»։
Հիշեցնենք, որ ըստ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության` քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ՝ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800 միլիոն ՀՀ դրամ գույքի հափշտակություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ