Ներքին 4 տարի առաջ - 10:38 06-05-2022

Դատավորին կպատժեին, եթե որոշեր Աղվան Հովսեփյանին ազատ արձակել. պաշտպան

«Դատավորին կպատժեին, եթե որոշեր Աղվան Հովսեփյանին ազատ արձակել»։ Այս մասին այսօր՝ մայիսի 6–ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ անդրադառնալով դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից Հովսեփյանին գրավի դիմաց կալանքից ազատելու՝ պաշտպանների միջնորդությունը մերժելուն։

«Ակնհայտ է, որ Մնացական Մարտիրոսյանը մնաց Մնացական Մարտիրոսյան, ինչպես բոլոր գործերով տեղի է ունենում։ Որոշման մեջ գրելու է այն շաբլոն միտքը, որոնք միշտ կիրառում են։ Իրեն կպատժեին, եթե որոշեր Աղվան Հովսեփյանին ազատ արձակել։ Բայց եթե որեւէ դատավոր մտածում է՝ իրեն չպատժելու համար մեկ ուրիշին ապօրինի կալանքի տակ պահի եւ ինքը պատժի, ապա այստեղ լուրջ ընտրության հարց կա՝ աշխատե՞լ դատավոր, թե՞ ոչ, աշխատելն ո՞ւմ է պետք։ Այսօր մենք գործ ունեցանք չարդարադատության հետ, ինչն իրականացվեց Մնացական Մարտիրոսյանի միջոցով։ Օբյեկտիվ դիտորդների բոլոր արձագանքները խոսում են այն մասին, որ ո՞նց կարող էր ազատ չարձակվել, բայց երբ հասկանում ես, թե ով է դատավորը, եւ գործով ինչ է տեղի ունենում, հասկանալի է, որ նման բան հնարավոր էր»,– ասաց Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ մայիսի 6-ին, մերժեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին գրավի դիմաց կալանքից ազատելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը