Ներքին 4 տարի առաջ - 00:19 03-06-2022

Սասուն Խաչատրյանը կպատասխանի Աղվան Հովսեփյանին

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն այսօր ԱԺ-ում լրագրողներին ասել է, որ ավելի ուշ կպատասխանի ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի՝ դատարանում արված հայտարարություններին։

«Հիմա շտապում եմ»,- ասել է Խաչատրյանը՝ անպատասխան թողնելով բազմաթիվ հնչեցված այլ հարցեր։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը դատարանում հայտարարել էր, որ Սասուն Խաչատրյանը հայրը՝ Մհեր Խաչատրյանը, ում հետ ինքը լավ հարաբերություններ է ունեցել, իրեն խնդրել է, որ տղային ընդունի աշխատանքի, բայց Հովսեփյանը մերժել է։

«Բացատրեցի, թե ինչու չեմ ընդունում աշխատանքի, որովհետև դատախազ աշխատած ժամանակ միջնորդագրեր էր ուղարկում ամենաշատը երևի դատախազներից՝ քննիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։ Այդ միջնորդագրերի 90 տոկոսը մերժվում էր, որպես անհիմն և անօրինական։ Այդ ընթացքում աշխատակիցները նույնպես գալիս ու ասում էին՝ պարոն Հովսեփյան, հանկարծ չընդունեք աշխատանքի։ Ինչո՞ւ ես հանրությունից թաքցնում, որ Հովսեփյանը քեզ աշխատանքի չի ընդունել, դրա համար էլ դու լարված հարաբերություններ ունես Հովսեփյանի հետ»,-ասել է Հովսեփյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող