Արտաքին 4 տարի առաջ - 20:26 28-04-2022

Լեհաստանը հայտարարել է զորավարժությունների մեկնարկի մասին

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել է մայիսի 1-ից զորավարժություններ սկսելու մասին։ «Կիրակի օրվանից ռազմական տեխնիկայի շարասյուները կշարժվեն գրեթե ողջ երկրի ճանապարհներով՝ պայմանավորված զորավարժություններով, որոնք կանցկացվեն այս տարի Լեհաստանի զինված ուժերի ուսումնական ծրագրին համապատասխան»,- հայտնել են նախարարությունից։

ՊՆ-ից հայտնել են, որ տեխնիկան հիմնականում շարժվելու է գիշերային ժամերին՝ հանրային ճանապարհներին խոչընդոտներ չստեղծելու համար։ «Սակայն որոշ շրջագայություններ կիրականացվեն ցերեկային և նույնիսկ երթևեկության ամենաակտիվ ժամերին»,- զգուշացրել են գերատեսչությունից։

Միևնույն ժամանակ բնակիչներին խնդրել են չհրապարակել զորքերի տեղաշարժը և գտնվելու վայրը ցուցադրող լուսանկարներ, ինչպես նաև ռազմական ինքնաթիռների թռիչքների և վայրէջքների մասին տեղեկություններ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին