Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 20:48 26-04-2022

Դատախազը գտել է, որ Փաշինյանի արարքում առկա է առերևույթ հանցակազմ․ Մարտիրոսյան


44-օրյա պատերազմում զոհված տղաների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում. նրանք հավաքվել են Շառլ Ազնավուրի հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ։ Ակցիայի ընթացքում ելույթ ունեցավ նաև դատախազ Հակոբ Մարտիրոսյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինային դեմ գործ հարուցելու մասին։

«Սիրելի ծնողներ, դժվար է այս պահին նայել ձեր՝ սգավոր մայրերի, հայրերի հայացքներին՝ տխուր, բայց հզոր, նաև վրիժառությամբ լի, և խոսք ասել, սակայն ինձ այստեղ է բերել այն ցավը, ինչը պատել է ձեզնից յուրաքանչյուրին։ Ես հանդիպել եմ տիկին Կարին Տոնոյանին, քննարկել ենք այս խնդիրը, և այս խնդիրը նաև ածանցված է եղել դատարանում ընթացող քրեական գործի քննության փաստի առթիվ։

Այսպես. 2021 թվականի հունիսի 11-ին ես և պարոն Արծվիկ Մինասյանը հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել, որի սկիզբը սկսվել է այսպես. Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու փաստի առթիվ հանցագործության մասին հաղորդում։ Դատարանում քննվող այս հանցագործության մասին հաղորդման քննման ընթացքում դատախազը ինձ այսպիսի մի հարց տվեց. «ո՞րն է ձեր իրավունքը, ո՞ւմ իրավունքն եք այստեղ ներկայացնում»։ Դատարանում, որը ուղիղ եթերով հեռարձակվել է, իմ պատասխանը հետևյալն է եղել. «ինձ այստեղ է բերել Եռաբլուրի և Հայաստան աշխարհի մյուս հատվածներում ամփոփված մեր վաղամեռիկ երիտասարդների հոգու կանչը։ Ես եկել եմ իմ կամքով և եկել եմ նրանց շահը ներկայացնելու, ինձ այդ շահն է բերել դատարան»»։

Մանրամասները՝ տեսանյութում




Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին