Ներքին 4 տարի առաջ - 19:22 26-04-2022

Իրավաբանական օգնությունը 24/7 ռեժիմով հասանելի կլինի ՔԿՀ-ներում. ԱՆ

Այսօր՝ ապրիլի 26-ին, ազդարարվել է քրեակատարողական հիմնարկներում փաստաբան-վստահորդ հաղորդակցությունը տեսազանգի միջոցով կազմակերպելու ծրագրի մեկնարկը, որն իրականացվում է Արդարադատության նախարարության, Փաստաբանների պալատի ու ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի միջև բարձր համագործակցության շրջանակներում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակել էլեկտրոնային նոր հարթակ, որով կերաշխավորվի կոնֆիդենցիալ հաղորդակցությունը:

Նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԹՊԻՀ գրասենյակի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանիին՝ ունեցած փայլուն համագործակցության համար, կարևորելով ծրագրի՝ մարդու իրավունքների պաշտպանությանը միտված լինելու ասպեկտը, միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ փաստաբան-վստահորդ հաղորդակցության 24/7 նոր մեխանիզմը կհանդիսանա միջազգային փորձի լավագույն օրինակ այլ պետությունների համար:

Իր հերթին, ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանիին կարևորել է Արդարադատության նախարարություն-Փաստաբանների պալատ օրինակելի համագործակցության ձևաչափը և վերահաստատել ծրագրից բխող միջոցառումների ապահովման հարցում ամերիկյան կողմի աջակցությունը: Ծրագիրն իրականացվելու է ԹՊԻՀ գրասենյակի բարձր հովանու ներքո՝ Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) կատարմամբ:

Արփինե Սարգսյանը կարևորել է նաև Փաստաբանների պալատի հետ ունեցած համագործակցությունը՝ նշելով, որ Արդարադատության նախարարի հրամանով ստեղծված բազմամասնագիտական աշխատանքային խմբի անդամների ջանքերով մշակվել է երկկողմ փոխհամաձայնեցված ծրագիր, որի իրականացումը հնարավորություն կտա՝

առավել մատչելի ու հասանելի դարձնել 24/7 ռեժիմով իրավաբանական օգնությունը ՔԿՀ-ներում.

խնայել փաստաբանների կողմից ՔԿՀ-ներ այցելելու համար ծախսվող ժամանակը՝ բարձրացնելով պետական միջոցների հաշվին տրամադրվող իրավաբանական օգնության արդյունավետությունը.

նվազեցնել ՔԿՀ-ներում փաստաբանի այցելության հետ կապված տեխնիկական և վարչարարական աշխատանքները (պահանջագրի, անցագրի լրացում, զննություն և այլն):

Փաստաբան-վստահորդ հաղորդակցությունը տեսազանգի միջոցով կազմակերպելու կառուցակարգերի ներդրման աշխատանքները նախատեսվում է իրականացնել սկզբնապես «Արմավիր» ՔԿՀ-ում՝ ապահովելով ազատությունից զրկված անձանց և հանրային պաշտպանների միջև կապը: Ծրագիրը կընդգրկի բոլոր քրեակատարողականները՝ հեռանկարում ունենալով էլեկտրոնային նոր հարթակն օգտագործել ոչ միայն հանրային պաշտպանների, այլև մյուս փաստաբանների, տեսակցություն ցանկացող այլ անձանց համար:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից