Ներքին 4 տարի առաջ - 19:41 22-03-2022

Նախարարության կողմից ՔԿՀ-ներում տեսախցիկներ տեղադրելը ազատազրկվածների իրավունքների խախտման վտանգ է պարունակում

«Արմավիր» ՔԿՀ-ում՝ հայաստանյան 10 բանտերից ամենամեծում, տեղադրվել են պետական միջոցներով ու Եվրամիության բյուջետային աջակցությամբ թվով 404 տեսախցիկներ։ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվում են ընդհանուր 2179 դատապարտյալներից ու կալանավորված անձանցից 925-ը։

Oragir.news-ը զրուցեց իրավապաշտպան Արտակ Գալստյանի հետ՝ հարցնելով՝ արդյոք կա որևէ իրավական ակտ, որի հիման վրա կալանավայրերում կարող են տեղադրվել տեսախցիկներ։

«Կարծում եմ՝ նման բան չկա, համենայն դեպս, ինձ՝ որպես իրավաբանի, նման բան չի հանդիպել։ Օրինակ՝ պետավտոտեսչության մասին օրենքում կան տեսախցիկներ, նկարահանող սարքեր և այլն, բայց որպեսզի կալանավայրերում տեսախցիկներ լինեն, նման օրենքի ես դեռևս չեմ հանդիպել»,- ասաց Գալստյանը։

Հարցին, թե արդյոք չկա անձնական տվյալների գաղտնիության խախտում՝ նկատի ունենալով, որ, ենթադրվում է, տարածքը տեսահսկում են 24 ժամվա ընթացքում, իրավապաշտպանը պատասխանեց․ «Եթե տեսախցիկները խցերում են տեղադրված, միանշնակ կարող ենք ասել, որ կա անձնական տվյալների գաղտնիության խախտում, եթե խցերից դուրս են, այն համարվում է ընդհանուր տարածք, որտեղ, անկախ նրանից՝ կալանավորը գնում է զբոսանքի, պաշտպանի հետ հանդիպման, թե նրան տանում են դատի, գտնվում է հսկողության տակ։ Ավելացնեմ՝ ժամանակին, երբ ես այնտեղ նստած էի, միջանցքներում տեսախցիկներ կային, այնպես չէ, որ նոր են ավելացվել»,- նշեց Գալստյանը։

Ըստ Գալստյանի՝ եթե պետությունը ցանկանա ինքնասպանությունները և այլ ապօրինությունները նվազեցնել կամ վերացնել, այդ ամենը կարելի է վերացնել առանց տեսախցիկների տեսահսկման․ «Մնացած ամեն ինչը ընդամենը հավելյալ գումարներ վաստակելու միջոց է»,- ասաց նա։

Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանի խոսքով՝ տեսախցիկները առաջինը տեղադրվել են «Արմավիր» ՔԿՀ-ում, քանի որ քրեակատարողական հիմնարկներից ամենամեծը հենց Արմավիր ՔԿՀ-ն է, մյուս քրեակատարողական հիմնարկներում ավելի ուշ ևս տեղադրվելու են։

Oragir.news-ը զրուցեց նաև առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի հետ՝ պարզելու՝ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում կամ այլ օրենքում կա՞ դրույթ,ըստ որի՝ կարելի է ՔԿՀ-ներում շուրջօրյա տեսահսկման սարքեր տեղադրել։

«Օրենքի մեջ ուղղակի նշված է, որ հնարավորինս պետք է լինի թափանցիկ, այն առումով, որ տեղի չունենա դաժան վերաբերմունք աշխատողների կամ ոչ բարեխիղճ աշխատղների կողմից։ Տարիներ շարունակ ցանկացած ամենաառաջադեմ տեխնիկական միջոցների ներդնումը չի կարողացել որևէ հարց լուծել, և պատահական չէ, որ հասարակական կազմակերպությունները, որոնք 90-ականներից սկսած աշխատում են, որ այդ քրեակատարողականներում հումանիզմի սկզբունքները ավելի ներդրվեն, ապառազմականացվեն։ Բայց նշում եմ՝ տեխնիկական միջոցները բավարար չեն, դրա հետ մեկտեղ, առանց այդ տեխնիկականի պետք է շեշտը ամբողջովին դրվի կադրերի և անպայման մեր հասարակության վրա»,- ասաց Ալավերդյանը։

Հարցին՝ արդյոք չկա անձնական տվյալների գաղտնիության խախտում, վերջինս պատասխանեց․ «Չի կարելի, որ այդ մեթոդը դառնա մարդու անձնական իրավունքների կամ քաղաքացիական իրավունքների ոտնահարում։ Գտնում եմ, որ այստեղ կա այդ ռիսկը կամ խախտման վտանգը»,- ասաց Ալավերդյանը։

Մարիամ Ստեփանյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից