Նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչները տարբեր համայնքներում հաղթել են։ Ստացած մեծաքանակ քվեների մասին խոսելիս, ՔՊ-ականները դրանք ներկայացնում են նաև որպես քաղաքացիների վստահության արտահայտություն։
Oragir.News-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ պարզելու, թե քաղաքացիները վստահո՞ւմ են իշխանությանը, ինչո՞վ է պայմանավորված նրանց վստահությունը կամ անվստահությունը, և ի՞նչ գործոններ են ազդում իրենց դիրքորոշման վրա։
Քաղաքացիներից մեկն ասաց, որ իշխանությանը չի վստահում։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե տարբեր համայնքներում ստացած 90 տոկոս ձայնը ժողովրդի վստահության արդյունք է՝ նա նշեց, ով Նիկոլ Փաշինյանի հետ համաձայն չէ:
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ ՔՊ-ի հանդեպ վստահություն կա, քանի որ ժողովրդի բարելավմանն ուղղված առաջընթաց է նկատում։
Մեկ այլ քաղաքացի ընդգծեց, որ իշխանությանը չի վստահում, քանի որ նրա արած գործերն իրեն դուր չեն գալիս։
«Հողերը հանձնելով, կոպեկներ վարձատրելով, բայց իրենց աշխատավարձերը բարձրացնելով՝ դա հաճելի չէ։ Մարդիկ չեն վստահում, ով էլ ընտրել է՝ փոշմանում է»,- ասաց քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում։