«Ես մի փոքր ջղայնացած էի, մեր դիմաց նստած կինը մեզ հայհոյում ու անպատվում էր, բայց ես ինձ թույլ չտվեցի նրա վրա ձեռք բարձրացնել։ Տրանսպորտի մեջ կնոջ վրա ո՞նց կարող էի ձեռք բարձրացնել»։
Այս մասին
Oragir.News-ին ասաց օրեր առաջ ավտոբուսում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի մասնակից Ռոման Դալաքյանը՝ պատմելով իր և Անիի հարաբերությունների, ինչպես նաև ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի մասին։
Նրա խոսքով՝ Անիին ճանաչել է Կիլիկիայի ավտոկայանում, և շուրջ 7-8 ամիս միասին են եղել։ Դալաքյանի պնդմամբ՝ ինքն օգնել է Անիին, հագուստ և հեռախոս է գնել նրա համար, իսկ երբ կացարան չեն ունեցել, միասին դրսում են մնացել։
Դալաքյանը նշեց, որ միջադեպի ընթացքում միայն մի փոքր բարձրացրել է ձայնը, իսկ իրենց դիմաց նստած կինը սկսել է հայհոյել ու վիրավորել իրենց։ Նա նաև հայտնել է, որ այժմ դատարանի որոշմամբ չի կարող Անիի հետ կապ հաստատել՝ զանգել, խոսել կամ հանդիպել։ Դալաքյանի խոսքով՝ նախկինում ալկոհոլ օգտագործելու պատճառով ընտանիքն իրեն տուն չի ընդունել, սակայն այժմ չի խմում և ցանկանում է աշխատանք գտնել ու աշխատել։
Տեսանյութ: