Ներքին 4 ամիս առաջ - 16:22 27-05-2026

Վանաձորի միջքաղաքային երթուղայինի վարորդը ծխում է, հայհոյում իրեն նկատողություն արած ուղևորին ու իջեցնում երթուղայինից (տեսանյութ)

Երթուղայինի վարորդը ծխում է, անպարկեշտ վարք դրսևորում ու նեղանում իրեն նկատողություն անելու համար:

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Վանաձորում Բազում-Քիմ. գործարան թիվ 2 երթուղին սպասարկող երթուղայինի վարորդը ծխում է, ինչի համար ուղևորը նրան նկատողություն է անում ու հորդորում հանգցնել ծխախոտն ու չծխել, ինչը վերածվում է վիճաբանության:

Վարորդն ագրեսիվ վարք է դրսևորում ու հրաժարվում ծխախոտը դեն նետել, ասելով՝ «լավ եմ անում, կարիքը զգում եմ, ծխում եմ», ինչին այնուհետև հետևում են վարորդի հայհոյանքները՝ ուղևորի հասցեին:

Ուղևորն իր զայրույթն է հայտնում, ասելով՝ «Էս ո՞նց եք ձեզ պահում»:

Միմյանց սպառնալուց, վիրավորելուց հետո վարորդը ուղևորին ստիպում է իջնել երթուղայինից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում